Հակատանկային կառավարվող հրթիռ
From Wikipedia, the free encyclopedia
Հակատանկային կառավարվող հրթիռ (ՀՏԿՀ), հակատանկային զինամթերք է, նախատեսված տանկերի և այլ ծանր զրահատեխնիկայի դեմ պայքարելու համար։ Խորհրդային ռազմական գրականության մեջ հայտնի է նաև ՀՏԿՌԱ հակատանկային կառավարվող ռեակտիվ արկ անվանումով[1]։ ՀՏԿՀ-ը կոշտ վառելիքով հրթիռ է, այն ընդունակ է փոխելու իր թռիչքի ուղղությունը, ըստ օպերատորի հրամանի, կամ ըստ իր ինքնակառավարող գլխիկի հրամանի։ ՀՏԿՀ-ի մարտական գլխիկը կումուլյատիվ գործողության է, նորագույն հրթիռները ավելի կատարելագործված են՝ ունեն համակցված կումուլյատիվ գործողության մարտական գլխիկ։