հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Հակոբ Մելիք (1817[1], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1] - անհայտ[1]), ռումինահայ հասարակական գործիչ, ճարտարապետ, Վալաքիայի 1848 թվականի հեղափոխության մասնակից։
Հակոբ Մելիք | |
---|---|
Ծնվել է | 1817[1] |
Ծննդավայր | Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Բուխարեստ։ Ճարտարապետի բարձրագույն կրթությունը ստացել է Փարիզում։ 1840-ական թվականների կեսին Մելիքը հրավիրվել է Բուխարեստ, 1847 թվականին նշանակվել Վալաքիայի ինժեներական բաժնի ճարտարապետ։ Վալաքիայի 1848 թվականի հեղափոխության նախօրյակին ընտրվել է Բուխարեստում կազմակերպված դեմոկրատական ակումբի քարտուղար։ Մելիքի տանը գումարվել են գաղտնի ժողովներ, կազմակերպվել զինված ջոկատներ։ Հեղափոխության պարտությունից հետո հեռացել է Բուխարեստից։ 1857 թվականին վերադարձել է, Վալաքիայի 21 ազգային գործիչների հետ ստորագրել (1858) «Հավատքի դավանանք» փաստաթուղթը, որը ժողովրդին կոչ էր անում միավորվել և ստեղծել միասնական Ռումինիա։ 1860 թվականին ընտրվել է Վալաքիայի պառլամենտի անդամ։ 1847 թվականին, ապա 1858 թվականից եղել է Բուխարեստի հայկական համայնքի հոգաբարձության ղեկավարը։ Մելիքը նախագծել է Բուխարեստի Ազգային թատրոնի շենքը (չի կառուցվել), Հաղթական կամարը (1848), Կ․ Պոլսում՝ Ճեզայիրլի ամիրայի ապարանքը (1850), Արճեշ գետի (Ռումինիա) կամուրջը (1857) և այլն։
Հրատարակել է «Արևելքն Արևմուտքի առջև» (ֆրանսերեն, 1856) գիրքը, որը նվիրված է Թուրքիայի պատմությանը, այդ երկրի կյանքում հայերի ունեցած դերին և նրանց թշվառ վիճակին։ Միաժամանակ, Մելիքը պատրանքներ է կապում Թուրքիայում կատարվող բարենորոգումների (թանզիմաթ) հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.