Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

From Wikipedia, the free encyclopedia

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնmap

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին, Երևանում։

Արագ փաստեր Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, Տեսակ ...
Thumb
Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
Thumb
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան
Հիմնադրման ամսաթիվհունիսի 22, 1942
Անվանված էՀակոբ Պարոնյան
Կայքcomedytheater.am
 Paronyan Musical Comedy Theatre Վիքիպահեստում
Փակել

Պատմություն

Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետայի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։ Թատրոնի հիմնադրման և հետագա գործունեության ասպարեզում մեծ ավանդ ունեն Շարա Տալյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Աղասի Այվազյանը, Թադևոս Սարյանը և Հայկ Դանզասը։

Երաժշտական կոմեդիայի թատրոնը ստեղծագործական վերելք է ապրել 1940-ական թվականների կեսերին ռեժիսոր Վ․ Աճեմյանի ղեկավարությամբ։ Այդ շրջանի ուշագրավ բեմադրություններից են Ի․ Դունաևսկու «Ազատաշունչ հողմը», Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե») օպերետները։

1950-1960-ական թվականներին թատրոնի խաղացանկը հարստացել է հայկական, ռուսական և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններով։

1962 թվականից թատրոնն անվանակոչվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով։

Թատրոնի առաջին տնօրենն է եղել Զավեն Վարդանյանը։

Հիմնադիրներ

Թատրոնի հիմնադիրներն են եղել Հայաստանի ժողովրդական արտիստներ

Խաղացանկ

  • Ա․ Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի»
  • Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
  • Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»
  • Ի․ Կալմանի «Սիլվա»
  • Ի․ Դունաևսկու «Ազատաշունչ հողմը»
  • Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե»)
  • Գաբրիել Սունդուկյանի «Բաղնիսի բոխչա»
  • Գ․ Չալիկյանի, Ս․ Ջրբաշյանի «Երազիկ»
  • Ու․ Հաջիբեկովի «Արշին Մալալան»
  • Յոհան Շտրաուսի «Գնչուների բարոնը»
  • Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»
  • Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»
  • Վիլյամ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»
  • Վիլյամ Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ»
  • Ֆ․ Լոուի «Իմ չքնաղ լեդին»
  • Դ․ Մոդունիոյի «Սև վիշապը»
  • Ա․ Այվազյանի «Սեր աստղերի տակ»
  • Գ․ Տեր-Գրիգորյանի «Ախ, ներվեր, ներվեր»
  • Ա․ Պապայանի «Արտասահմանյան փեսացուն»

Թատերախումբ

Thumb
Կարպ Խաչվանքյանին նվիրված հուշատախտակ Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի պատին

Ներկա դերասաններ

Թատրոնի ներկայիս գլխավոր ռեժիսորը Հակոբ Ղազանչյանն է, տնօրենը՝ Կարո Շահբազյանը։

Թատերախմբի կազմում են

Թատրոնը մասնակցել է ԱՄՆ-ում, Սիրիայում, Իրանում, Վրաստանում և Երևանում անցկացվող միջազգային փառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների։

Հասցե

Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում, Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 7 շենքում։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 570 Thumb

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.