Հակոբ Վարդովյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հակոբ Վարդովյան.

Հակոբ Վարդովյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակոբ Վարդովյան
Ծնվել էօգոստոսի 18, 1830(1830-08-18)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1898
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն
 Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Կրոնիսլամ
Մասնագիտությունգրող, դերասան, թատրոնի դերասան և թատերական ռեժիսոր

Հակոբ Վարդովյան (հայտնի է որպես Գյուլլու Հակոբ (Güllü Agop), 1830, օգոստոսի 18, Ստամբուլ - 1898, փետրվարի 2, Ստամբուլ, թաղված է Բեշիքթաշի Յահյա էֆենդի գերեզմանատանը), հայ բեմադրիչ, անտրեպրենյոր, դերասան, թատերական գործիչ։ Թուրքական թատրոնի հիմնադիր։

Կենսագրություն

Հակոբ Վարդովյանը ծնվել է 1830 թվականին, Ստամբուլում։ 1861-1862 թվականներին առաջին անգամ բեմ է դուրս եկել Արևելյան թատրոնում: Ղեկավարել է Իզմիրի երիտասարդ հայերի ստեղծած սիրողական խումբը, Ստամբուլում Ասիական ընկերության հետ Գեդիկփաշայում և Ուսքուդարում հայերեն ներկայացումներ է տվել։ 1869 թվականին Գեդիկփաշա թատրոնում ստեղծել է Օսմանյան թատրոնը։ 1870 թվականին մեծ վեզիր Ալի Փաշայի աջակցությամբ պալատից տասը տարով Ստամբուլում թուրքերեն ներկայացումներ տվող միակ թատրոնը լինելու արտոնություն է ստացել։ 1882 թվականին Աբդուլ Համիդ Երկրորդի հրամանով ստացել է «Մըզքայի Հումայուն» (սուլթանական հարմոն)։ Այս ընթացքում իր ցանկությամբ որպես մուսուլման վերցրել է Գյուլլու Յակուբ էֆենդի անունը։ Մինչև կյանքի վերջը ապրել է պալատում։

Կարևոր դեր է խաղացել թուրքական թատրոնի զարգացման գործում[1]:

Վարդովյանի ներկայացումները թարգմանվել են ժամանակի առաջավոր գրողներ Էբուզզիա Թեֆիքի, տնօրեն Ալի Բեյի, Ռեջաիզադե Էքրեմի, Նամք Քեմալի, Ահմեդ Միդհատ Էֆենդիի կողմից և բեմադրվել Վարդովյանի թատրոնում:

Ներկայացումներ

  • «Լեյլա և Մեջնուն», 1869 թ.
  • «Բռնի ամուսնություն», 1869 թ.
  • «Թոսուն աղա», 1870 թ.
  • «Այար Համզա», 1871 թ.
  • «Հայրենիք», 1873 թ.
  • «Ժլատ Համիդը», 1873 թ.
  • «Հայր Համիդը», 1874 թ.
  • «Տնօրենի վիճակը», 1875 թ.

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հակոբ Վարդովյան
Listen to this article