Հակովբոս Տաշչյան
հայ բանասեր / From Wikipedia, the free encyclopedia
Հակովբոս Տաշչյան (Փրանկիսկոս Մելքոնի Թաշճյան , հոկտեմբերի 25, 1866 թ. գ. Արծաթի, Կարինի գավառ – փետրվարի 3, 1933 թ. Վիեննա), ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ։
Հակովբոս Տաշչյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1866(1866-10-25) |
Մահացել է | փետրվարի 3, 1933(1933-02-03) (66 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն |
Մասնագիտություն | բանասեր |
1885 թվականին ավարտելով Վիեննայի համալսարանը՝ մտել է Մխիթարյան միաբանության մեջ։ 1909 թվականին Արևմտյան Հայաստան կատարած ուղևորության նյութերի հիման վրա գրել է մի շարք աշխատություններ Էրզրումի նահանգի հյուսիսային գավառների բռնի մահմեդականացված հայության, 1894-96 թվականներիի հայկական կոտորածների մասին։ Արևմտյան Հայաստանի ազատագրումը կապել է եվրոպական պետությունների օգնության հետ, աղետաբեր համարել հայդուկային շարժումը և հայ քաղաքական կուսակցությունների մղած հակաթուրքական պայքարը։ Տաշչյանի տասնյակ հայագիտական ուսումնասիրությունների մեջ առանձնանում է «Հայ ազգի տարագրությունը...» մենագրությունը, որում փաստական հարուստ նյութի հիման վրա բացահայտել է հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքական կառավարության իրագործած եղեռնական քաղաքականության դիվային էությունը։