From Wikipedia, the free encyclopedia
Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։
Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալ նորվ.՝ Haakon VIIs 70 års Medalje | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Տեսակ | jubilee medal? | ||||
Պարգևատրող | Հոկոն VII | ||||
Կարգավիճակ | չի շնորհվում | ||||
Վիճակագրություն | |||||
Պարամետրեր | տրամագիծը 32 մմ | ||||
Հիմնադրման ամսաթիվ | հոկտեմբերի 27, 1942 | ||||
Պարգևատրման քանակը | 9500 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Հոկան VII թագավորի ոսկե հոբելյանին նվիրված մեդալ | ||||
Կրտսեր պարգև | Հոկան VII թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ | ||||
Haakon VII 70th Anniversary Medal Վիքիպահեստում |
Հակոն VII թագավորի 70-ամյա հոբելյանը համընկավ գերմանա-ֆաշիստական զորքերի կողմից Նորվեգիայի օկուպացիայի հետ, որի ժամանակ թագավորը գտնվում էր Լոնդոնում՝ գլխավորելով վտարանդի կառավարությունը։ Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալը հաստատվել է 1942 թ.-ի հոկտեմբերի 27-ին Հակոն VII-ի կողմից որպես Նորվեգիայի զինված ուժերի զինծառայողներին պարգևատրելու համար, ովքեր գործել են Մեծ Բրիտանիայի տարածքում։ Սկզբնական շրջանում մեդալը շնորհվել է ժապավենի տեսքով, իսկ մեդալները պատրաստվել են 1946 թ.-ին՝ պատերազմի ավարտից և թագավորական ընտանիքի՝ նորվեգիա վերադառնալուց հետո Օսլոյում գտնվող Հակոբ Տոստրապի ոսկերչական արհեստանոցում[1]։
Մեդալը շրջանաձև է և պատրաստված բրոնզից։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է թագավորը ադմիրալի համազգեստով, որի շուրջ գրված է «HAAKON 7 NORGES KONGE»: Դիմանկարի ներքևում գրված է փոքր տառերով գրված է «О. SORENSEN»՝ ցույց տալով նորվեգացի դիզայներ Օսկար Սորենսին, ով մշակել է մեդալի դիզայնը։
Մեդալի հակառակ կողմում շրջանակի մեջ Սուրբ Ալաֆի շքանշանի շղթայի պատկերը՝ մեջտեղում գրված «TIL MINNE OM / 70 ÅRSDAGEN / 3 AUGUST 1942»: Ներքևում, շղթայից քիչ վերև փոքր տառերով գրված է «J TOSTRUP»՝ ցույց տալով նորվեգացի ոսկերիչ Հակոբ Տոստրապին, ում արհեստանոցում ձուլվել է մեդալը[2]։
Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին։
Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի կենտրոնում երկու դեղին գծերով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.