Հաղթանակի օր
From Wikipedia, the free encyclopedia
Հաղթանակի օր (ռուս.՝ День Победы), տոն՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության տարած հաղթանակին։ Սահմանվել է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ստորագրումից հետո՝ 1945 թվականի մայիսի 8-ին։ Բեռլինում ստորագրման արարողությունից հետո, մայիսի 9-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը հայտնեց հաղթանակի մասին[1]։ Տոնը նշվում է ամեն տարի մայիսի 9-ին։ 1965 թվականից Հաղթանակի օրը ԽՍՀՄ-ում սահմանվեց որպես ոչ աշխատանքային տոնական օր (ոչ բոլոր միութենական հանրապետություններում)[2]։
Հաղթանակի օր День Победы | |
---|---|
«Հաղթանակի օրվա» տոնակատարություններ Մոսկվայում | |
Պաշտոնապես | День Победы |
Տեսակ | Ազգային տոն |
Ենթադաս | պետական տոն |
Ամսաթիվ | մայիսի 9 |
Տոնվում է | Ռուսաստան Խորհրդային Միության նախկին հանրապետություններ Նախկին Սոցիալիստական ճամբարի երկրներ Սերբիա Իսրայել |
մինչև | 1 օր |
Տոնում | Ամենամյա |
Անվանված է | Երկրորդ աշխարհամարտի ավարտը Եվրոպայում |
Ի հիշատակ | Երկրորդ աշխարհամարտի ավարտը Եվրոպայում |
1991 թվականի Խորհրդային Միության փլուզումից հետո, Ռուսաստանի Դաշնությունը և հետխորհրդային բազմաթիվ երկրներ, մայիսի 9-ը պաշտոնապես ճանաչում են որպես ոչ աշխատանքային օր։ Մայիսի 9-ի տոնակատարությունները նշվում են գրեթե խորհրդային ոճով (Գիորգիևյան ժապավեններ, ռուսալեզու ցուցանակներ, կարմիր դրոշ և այլն)։ Եվրոպական երկրների մեծ մասը որպես հաղթանակի օր նշում է մայիսի 8-ին, որը կոչվում է հաղթանակի օր կամ հիշատակման օր։