Էլեկտրական հաղորդիչներ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիզիկայում և էլեկտրատեխնիկայում հաղորդիչը նյութի տեսակ կամ օբյեկտ է, որը թույլ է տալիս լիցքի հոսքը (էլեկտրական հոսանքը) մեկ կամ մի քանի ուղղություններով։ Մետաղից պատրաստված նյութերը սովորական էլեկտրական հաղորդիչներ են։ Էլեկտրական հոսանքը առաջանում է բացասական լիցքավորված էլեկտրոնների (մետաղներում և համաձուլվածքներում), դրական լիցքավորված խոռոչների (կիսահաղորդիչներում) և որոշ դեպքերում դրական կամ բացասական իոնների հոսքից(Էլեկտրոլիտներում)։ Նյութի պլազմային վիճակում հոսանքակիրները ազատ էլեկտրոններն են և իոնները։
Որպեսզի Էլեկտրական հոսանք լինիի փակ էլեկտրական շղթայում, անհրաժեշտ չէ, որ մեկ լիցքավորված մասնիկ պոկվի մի բևեռից և շարժվելով հասնի մյուս բևեռին։ Փոխարենը, լիցքավորված մասնիկը պարզապես պետք է հրի իր հարևանին, ով կստիպի իր հարևանին, և այդպես շարունակ, այդպիսով ստեղծելով ուղղորդված շարժում։ Ըստ էության, այն, ինչ տեղի է ունենում, շարժական լիցքակիրների միջև իմպուլսի փոխանցման երկար շղթա է, որի մասին ավելի մանրամասն ներկայացրել է Փոլ Դրուդը (Դրուդի մոդել)։ Իմպուլսի փոխանցման այս մոդելը, մետաղի, որպես հաղորդիչ ընտրությունը, դարձնում է իդեալական։ Մետաղները, որպես կանոն, ունեն ազատ էլեկտրոնների տեղայնացված ծով, որը էլեկտրոններին բավականաչափ շարժունակություն է տալիս բախվելու համար և այդպիսով ազդում իմպուլսի փոխանցման վրա։
Ինչպես նշվեց վերևում, էլեկտրոնները մետաղներում հիմնական շարժվող մասնիկներն են, սակայն, այլ սարքերում, ինչպիսիք են մարտկոցի կատիոնային էլեկտրոլիտը (ներ)ը կամ պրոտոնային շարժմամբ պրոտոնային հաղորդիչները, հոսանքը հիմնված է դրական լիցքի կրիչների վրա։ Մեկուսիչները քիչ ազատ լիցքերով հոսանք չհաղորդող նյութեր են, որոնք ապահովում են միայն աննշան էլեկտրական հոսանքներ։