Համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի հուշարձան
From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի հուշարձան (անգլ.՝ To the Struggle Against World Terrorism, հայտնի է նաև որպես Վշտի արցունք, Արցունքի կաթիլի հուշարձան), 100 ֆուտ բարձրությամբ Զուրաբ Ծերեթելիի ստեղծած հուշարձանը, որը Ռուսաստանի կառավարության պաշտոնական նվերն է ԱՄՆ-ին՝ ի հիշատակ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների և 1993 թվականին առևտրի համաշխարհային կենտրոնի ահաբեկչության զոհերի[1]։ Հուշարձանը գտնվում է Նյու Ջերսի նահանգի Բեյոն քաղաքի ռազմական օվկիանոսային տերմինալում։ Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 16-ին, որին մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը[2], բացումը՝ 2006 թվականի սեպտեմբերի 11-ին, որին ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը[1][3]։
Արագ փաստեր Համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի հուշարձան, Տեսակ ...
Համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշահամալիր և քանդակ |
Քանդակագործ | Զուրաբ Ծերեթելի |
Երկիր | ԱՄՆ |
Բնակավայր | Բեյոնն |
Շինության ձև | հուշարձան |
Նյութ | բրոնզ և նիկել |
Ներկա վիճակ | կանգուն |
կայք | |
Tear Drop Memorial Վիքիպահեստում |
Փակել