Համաշխարհային ժառանգություն (անգլ.՝ World Heritage, ֆր.՝ Patrimoine Mondial), բնական և մարդու ձեռքերով ստեղծած մշակութային արժեքներն են, որոնք պաշտպանվում և ժողովրդականացվում են իրենց յուրահատուկ պատմական կամ էկոլոգիական նշանակության համար։
Կազմակերպություն
1972 թվականին ՄԱԿԳՄԿ-ը (ՅՈՒՆԵՍԿՕ) ընդունել է «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանման կոնվենցիան» (ուժի մեջ է մտել 1975 թվական)։ ԽՍՀՄ-ը վավերացրել է կոնվենցիան 1988 թվականի մարտի 9-ին։ Մինչև 2009 թվականի ապրիլին կոնվենցիան վավերացրել են 186 երկրներ։
Չափանիշներ
Համաշխարհային ժառանգության ցանկի ամենակարևոր նպատակն է պահպանել և հայտնի դարձնել յուրահատուկ օբյեկտները, և անկողմնակալության համար կազմված են եղել գնահատության չափանիշները։
Սկզբում (1978 թվականից) եղել են միայն մշակութային ժառանգության օբյեկտների չափանիշներ, և այդ ցանկը ուներ վեց կետ։ Իսկ հետո, մայրցամաքների, այդպես ասած, հավասարակշռությունը պահպանելու համար բոլոր չափանիշները միացրել են և այսօր Համաշխարհային ժառանգության օբյեկտը պիտի ունենա գոնե մեկ չափանիշ թվարկածից[1].
Մշակութային չափանիշներ
- I. Օբյեկտը մարդկային ստեղծագործական գլուխգործոց է։
- II. Օբյեկտը վկայում է մարդկային արժեքների տվյալ ժամանակահատվածում կամ որոշ մշակութային բնագավառում, ճարտարապետությունում կամ տեխնոլոգիայում, մոնումենտալ արվեստում, քաղաքների պլանավորման կամ լանդշաֆտների ստեղծման փոխադարձ ազդեցության մասին։
- III. Օբյեկտը ունիկալ է կամ առնվազն բացառիկ՝ մշակութային ավանդույթի կամ քաղաքակրթության համար, որը գոյություն ունի մինչ այսօր կամ արդեն անհետացել է։
- IV. Օբյեկտը կոնստուկցիայի, ճարտարապետական կամ տեխնոլոգիական անսամբլի, կամ լանդշաֆտի ակնառու օրինակ է, որը ներկայացնում է մարդկային պատմության զգալի մաս։
- V. Օբյկետը մարդկային ավանդական կառուցման ակնառու օրինակ է, հողի և ծովի ավանդական օգտագործումով, ելնելով մշակույթի (կամ մշակույթների) կամ շրջապատող միջավայրի հետ մարդկային փոխհարաբերությունների օրինակ, հատկապես եթե բնությունը դարձել է խոցելի անշրջելի փոփոխությունների ուժեղ ազդեցության պատճառով։
- VI. Օբյեկտը ուղղակիորեն կամ մասամբ կապված է իրադարձությունների կամ գոյություն ունեցող ավանդույթների, գաղափարների, համոզմունքների, գեղարվեստական և գրական հետ, և ունի համամարդկային նշանակություն։ (Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի կարծիքի, այդ չափանիշը նախընտրելի է օգտագործել կամ ևս մեկ չափանիշի, կամ չափանիշների հետ։)
Բնածին չափանիշներ
- VII. Օբյեկտը մի բնական ֆենոմեն է կամ էսթետիկ նշանակության և բացառիկ բնական գեղեցկության տարածություն։
- VIII. Օբյեկտը Երկրի պատմության գլխավոր փուլերի նշանավոր օրինակ է, այդ թվում նաև անցյալի հուշարձան, ռելիեֆի զարգացման մեջ կատարվող երկրաբանական պրոցեսների խորհրդանիշ կամ գեոմորֆիկական կամ ֆիզիոգրաֆիկական յուրահատկությունների խորհրդանիշ։
- IX. Օբյկետը երկրայինների, քաղցրահամների, ափայինների ու ծովային էկոսիստեմների և բուսական ու կենդանական համայնքների էվոլյուցիայում էկոլոգիական և կենսաբանական կատարվող պրոցեսների բացառիկ նմուշ է։
- X. Օբյեկտը ներառում է կարևորագույն կամ նշանավոր բնական միջավայր, դրա մեջ կենսաբանական բազմազանության, այդ թվում գիտության և պաշտպանման տեսակետից բացառիկ համաշխարհային արժեքների պահպանման համար։
Հետևյալ աղյուսակը բովանդակում է Համաաշխարհային ժառանգության օբյեկտները աշխարհագրական դասակարգման առումով[2]՝
Շրջան | Բնական | Մշակութային | Խառը | Ընդհանուր |
---|---|---|---|---|
Աֆրիկա | 33 | 42 | 3 | 78 |
Արաբական նահանգներ | 4 | 60 | 1 | 65 |
Ասիա-Խաղաղօվկիանոսային | 48 | 129 | 9 | 186[3] |
Եվրոպա, ԱՄՆ, և Կանադա | 56 | 375 | 9 | 440 |
Լատինական Ամերիկա և Կարիբներ | 35 | 83 | 3 | 121 |
Ընդհանուր | 176 | 689 | 25 | 890 |
Տես նաև
- ՅՈՒՆԵՍԿՕ
- Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
- Ասիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
- Հյուսիսային Ամերիկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
- Հարավային Ամերիկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
- Օվկիանիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
- Աֆրիկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.