Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն (SWIFT)
From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն (անգլ.՝ Society for Worldwide Interbank Financial Telecommunication (SWIFT)), ներկայացնում է ցանց, որը հնարավորություն է ընձեռում ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատություններին ուղարկել և ստանալ տեղեկատվություն ֆինանսական գործարքների մասին`անվտանգ, ստանդարտացված և հուսալի միջավայրում։ SWIFT-ը նաև ֆինանսական հաստատություններին վաճառում է ծրագրեր և ծառայություններ։
Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Բելգիա |
Հապավում | SWIFT |
Հիմնադրված | 1973 |
Գլխադասային գրասենյակ | La Hulpe, Բելգիա |
Անձնակազմ | 2000 մարդ |
Պարգևներ | |
Կայք | swift.com(անգլ.) |
Միջազգային միջբանկային հաղորդագրությունների մեծամասնությունը օգտագործում է SWIFT ցանցը։ 2015 թվականի դրությամբ SWIFT-ը միավորել է ավելի քան 11,000 ֆինանսական հաստատությունների ավելի քան 200 երկրներում և տարածքներում, որոնք օրական միջինից ավելի քան 32 միլիոն հաղորդագրություն են փոխանակում (համեմատած 1995 թ. օրական միջինում 2.4 մլն-ի հետ)[2]։ SWIFT ը ֆինանսական հաղորդագրությունները փոխանցում է բացարձակ անվտանգ ձևով, բայց իր անդամների համար չունի հաշվեհամարներ և չի կատարում որևէ հաշվարկ կամ քլիրինգ։
SWIFT-ը ոչ թե հեշտացնում է դրամական միջոցների փոխանցմանը, այլ այն ուղարկում է վճարման հանձնարարականներ, որոնք պետք է վճարվեն թղթակցային հաշիվներով, որոնք ունեն հաստատությունները միմյանց հետ։ Յուրաքանչյուր ֆինանսական հաստատություն բանկային գործարքների փոխանակման համար, պետք է բանկային հարաբերություններ ունենա`լինելով բանկ կամ միավորված լինի մեկ (կամ ավելի) բանկի հետ, որպեսզի օգտվի այդ առանձնահատկություններից։
SWIFT-ը բելգիական օրենսդրությանը ենթարկվող կոոպերատիվ կազմակերպություն է, որը պատկանում է իր անդամ ֆինանսական հաստատություններին, և ունի գրասենյակներ ամբողջ աշխարհում։ SWIFT-ի գլխամասը, նախագծված Ռիկարդո Բոֆիլ Թալեր դե Արքյիտեկտուրայի կողմից, գտնվում է Բելգիայի Լա Հուլպե քաղաքում, Բրյուսելի մոտակայքում:SWIFT-ի խորհրդի նախագահը ծագումով պակիստանցի Յավար Շահն է[3][4] իսկ գործադիր տնօրենը Խավիեր Պերեզ-Տասոն։ SWIFT-ն ամեն տարի կազմակերպում է գիտաժողով, որը կոչվում է Sibos(SWIFT International Banking Operations Seminar)[5], որն ուղղված է ֆինանսական ծառայությունների ոլորտի զարգացմանը։