Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն
From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն (եբրայերեն՝ הַהִסְתַּדְּרוּת הַצִּיּוֹנִית הָעוֹלָמִית, HaHistadrut HaTsionit HaOlamit), կամ WZO, հիմնադրվել է Թեոդոր Հերցլի նախաձեռնությամբ որպես սիոնիստական կազմակերպություն Առաջին սիոնիստական կոնգրեսում, որը կայացել է 1897 թվականի օգոստոսին Բազել քաղաքում (Շվեյցարիա)։ Կոնգրեսի մասնակիցները ընդունեցին բանաձև, որով սահմանվեցին սիոնիստական շարժման նպատակները։ Հենց այդ որոշումն էլ հայտնի դարձավ որպես «Բազելյան ծրագիր»։ Ծրագրից մասնավորապես հետևում է, որ «սիոնիզմը ձգտում է վստահություն հաստատել Պաղեստինում հրեական ժողովրդի կյանքի իրավական հիմքերի համար»։ Այդ նպատակին հասնելու համար Կոնգրեսն առաջարկում էր կիրառել հետևյալ միջոցները`
- Պաղեստինում հրեական գյուղացիական տնտեսությունների [ֆերմերների], արհեստավորների և առևտրականների միավորում,
- բոլոր հրեաների տեղական կամ խմբային միասնական ֆեդերացիաների [միավորված կազմակերպության] ստեղծում, տարբեր երկրների օրենքների համաձայն,
- հրեական ազգային ինքնավստահության և ինքնագիտակցության ամրապնդում,
- սիոնիստական նպատակներին հասնելու նախնական քայլերի համար անհրաժեշտ պետական դրամաշնորհների հատկացում։
Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | Միջազգային կազմակերպություն, Jewish organization? և հրատարակչություն |
Երկիր | Իսրայել[1] |
Հապավում | WZO |
Հիմնադրված | օգոստոս 1897[2][3][4][…] |
Գլխադասային գրասենյակ | National Institutions House, Երուսաղեմ |
Գլխավոր քարտուղար | Yaakov Hagoel?, Թեոդոր Հերցլ, Դավիդ Վոլֆսոն, Օտտո Վարբուրգ, Խաիմ Վեյցման, Նախում Սոկոլով և Խաիմ Վեյցման |
Հիմնադիր | Թեոդոր Հերցլ և Մաքս Նորդաու |
Կայք | wzo.org.il(եբրայերեն)(անգլ.) |
Ներկայումս Սիոնիստական կազմակերպության անդամ կարող է լինել ցանկացած հրեական միավորում, որն ընդունում է նրա ծրագիրը, նույնիսկ եթե նրա ոչ բոլոր անդամներն են հանդիսանում սիոնիզմի կողմնակիցներ։ ՀՍԿ-ի կազմի մեջ մտնում են, ազգային սիոնիստական միություններ (այդ թվում ԱՄՆ-ի կանանց սիոնիստական Հադասահ կազմակերպությունը), միջազգային սիոնիստական ֆեդերացիաներ` Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպությունը, հրեական Բնեյ Բրիտ միջազգային կազմակերպությունը, «Մակկաբիադա» Համաշխարհային սպորտային ընկերությունը, Սեֆարդի միջազգային ֆեդերացիան, Հրեա ուսանողների համաշխարհային միությունը, (WUJS), Համաշխարհային հուդաիզմի երեք ուղղությունների ներկայացուցիչները (ուղղափառ, պահպանողական և բարեփոխիչ), Անկախ պետությունների համագործակցության պատվիրակությունները և այլն։ Սիոնիստական կազմակերպությունը ներկայումս բարձր մակարդակով ապակենտրոնացված է։ ՀՍԿ-ի գործառնական բաժնի կողմից ստեղծված «Հրեական գործակալությունը» («Սոհնուտ») իր առջև դրված նպատակներով շատ մոտ է սիոնիստական կազմակերպությանը։ Այդ կազմակերպությունների խնդիրները հաճախ փոխկապակցված են եղել, ինչպես Իսրայել պետության ստեղծումից առաջ, այնպես էլ հետագա պատմության ընթացքում։ ՀՍԿ-ի և Հրեական գործակալության կանոնադրություններում էական փոփոխություններ են տեղի ունեցել1952, 1970 և 1979 թվականներին[5]։