Համաշխարհային ցուցահանդես (2015)
From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային ցուցահանդես 2015 (ոչ պաշտոնական՝ «Էքսպո-2015», իտալ.՝ Esposizione Universale Milano 2015, Expo 2015), համաշխարհային ցուցահանդես, որը կազմակերպվել է Իտալիայի Միլան քաղաքում 2015 թվականի մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը[1][2]։ Ցուցահանդեսը Միլանում կազմակերպվել է երկրորդ անգամ։ Առաջին անգամ Միլանում համաշխարհային ցուցահանդես կայացել է 1906 թվականին։ 2010 թվականի նոյեմբերի 23-ին Միջազգային ցուցահանդեսների գրասենյակը պաշտոնապես հայտարարել է միջոցառման մասին[3]։ 2008 թվականի մարտի 31-ին որպես ցուցահանդեսի վայր ընտրվել է Միլան քաղաքը[4]։ «Էքսպո-2015»-ը ընթացել է «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար» խորագրի ներքո[5][6][7][8](իտալ.՝ Nutrire il Pianeta, Energia per la Vita)[9]:
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համաշխարհային ցուցահանդես (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Երկիր, Գտնվելու վայր ...
Համաշխարհային ցուցահանդես (2015) | |||
---|---|---|---|
Երկիր | Իտալիա | ||
Գտնվելու վայր | Միլան | ||
Ցուցահանդեսի տեսակ | Expo | ||
Բացվել է | 2015 | ||
Կազմակերպիչ | Q3736101? | ||
Ժամանակագրություն | |||
| |||
Կայք | expo2015.org |
Փակել