![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8d/Kaliningrad_-_World_Ocean_Muzeum_-_Vityaz_-_View_of_World_Ocean_Museum_main_building.jpg/640px-Kaliningrad_-_World_Ocean_Muzeum_-_Vityaz_-_View_of_World_Ocean_Museum_main_building.jpg&w=640&q=50)
Համաշխարհային օվկիանոսի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային օվկիանոսի թանգարան Ռուսաստանում առաջին համապարփակ ծովային թանգարան, գտնվում է Կալինինգրադում։ Ունի ցուցադրություններ՝ նվիրված նավագնացությանը, ծովային Ֆլորային և ֆաունային, համաշխարհային օվկիանոսի երկրաբանությանը և ջրաբանությանը, ինչպես նաև ծովային գրադարանին և գործող էկոլոգիային։
Համաշխարհային օվկիանոսի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կալինինգրադ |
Հասցե | Набережная Петра Великого, 1 |
Հիմնադրվել է | 1990 |
Այցելուներ | 1 300 000 մարդ[1] |
Կայք | world-ocean.ru |
![]() | |
![]() |
Այցելուն կարող է դիտել «Վիտյազ», «Տիեզերագնաց Վիկտոր Պացաև» թանգարանային նավերը (նավը ԽՍՀՄ ԳԱ տիեզերական հետազոտությունների ծառայության նավերի թվում էր), Բ-413 սուզանավը, ինչպես նաև Կաշալոտի կմախքը, ծանոթանալ հնամենի թնդանոթների և խարիսխների հավաքածուին։ Թանգարանի մասնաճյուղը՝ «Կրասին» սառցադաշտը գտնվում է Սանկտ Պետերբուրգի հավերժական կայանատեղում։
Թանգարանում անցկացվում են համագումարներ, գործում են թեմատիկ ակումբներ։ Թանգարանը նաև գիտական աշխատանք է տանում։