![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a5/Pliers001.jpg/640px-Pliers001.jpg&w=640&q=50)
Համաքցան
From Wikipedia, the free encyclopedia
Համաքցան[1], բազմաֆունկցիոնալ փականագործամոնտաժման ձեռքի գործիք, որը նախատեսված է խողովակները և տարբեր ձևերի մանրակները սեղմելու և բռնելու համար[2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b1/%D0%9F%D0%B0%D1%81%D1%81%D0%B0%D1%82%D0%B8%D0%B6%D0%B8.jpg/640px-%D0%9F%D0%B0%D1%81%D1%81%D0%B0%D1%82%D0%B8%D0%B6%D0%B8.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a5/Pliers001.jpg/640px-Pliers001.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Kombinationszange_detail.jpg/640px-Kombinationszange_detail.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/51/Tool-pliers.jpg/640px-Tool-pliers.jpg)
Համաքցանը, ի տարբերություն տափաշուրթի[3], ունի մեկ կամ երկու զույգ ատամնավոր փորոք՝ գլանաձև մանրակներ բռնելու և պտտելու համար, ինչպես նաև ծրատ՝ և՛ հարթ մասի, և՛ փորոքների վրա։
Համաքցանը, որի բռնակները ծածկված են մեկուսիչով, մեկուսացված գործիք է[4] և կարող է օգտագործվել մինչև 1000 Վ լարման տակ էլեկտրական աշխատանքներ կատարելու համար։ Այլ գործիքները, որոնք չունեն հատուկ մեկուսիչ պատյան, կոչվում են փականագործական գործիքներ։
Համակցված համաքցանների բռնակներից մեկն ավարտվում է պտուտակահանով, իսկ մյուսը՝ հերյունով (դակիչով) կամ խաչաձև պտուտակահանով։ Կան նաև ծալովի համաքցաններ — բազմաֆունկցիոնալ գործիքներ, որոնք ներառում են բազմաթիվ տարբեր գործիքներ։