Հայաստանի ֆուտբոլի առաջնություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կամ IDBank Պրեմիեր Լիգա, Հայաստանի գլխավոր ֆուտբոլային մրցաշարն է։ 1936-1991 թվականներին անցկացվել է որպես տարածաշրջանային մրցաշար ԽՍՀՄ կազմում։ Առաջնություններն անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո։ Մրցաշարին մասնակցում է 10 ակումբ։ Լիգայի հաղթողը տեղ է ստանում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։
Արագ փաստեր Հայաստանի ֆուտբոլի առաջնություն ...
Հայաստանի ֆուտբոլի առաջնություն | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) |
Հիմնվել է | 1992 թ. |
Ակումբների քանակ | 10 |
Մակարդակ | 1 |
Ազգային առաջնություններ | Հայաստանի Գավաթ Հայաստանի Սուպերգավաթ |
Միջազգային առաջնություններ | ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա |
Ներկայիս չեմպիոն | Ուրարտու ՖԱ |
Ամենատիտղոսավոր թիմ | Փյունիկ ՖԱ (15 տիտղոս) |
Հեռուստատեսություն | Հայաստանի հանրային հեռուստաընկերություն |
Պաշտոնական կայք | Պաշտոնական կայքէջ |
Փակել
Հայաստանի առաջնությունն անցկացվում է «աշուն-գարուն» համակարգով։ Մրցաշրջանի ավարտից հետո վերջին տեղը զբաղեցրած թիմը իջնում է Առաջին լիգա՝ փոխարինելու իր հաղթողին։