Հայաստանի Բարձրագույն խումբ 2009 (ֆուտբոլ)
From Wikipedia, the free encyclopedia
«Հայաստանի Բարձրագույն խումբ 2009-ը» Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի 18-րդ առաջնությունն էր։ Այն սկսվեց 2009 թվականի Մարտի 21-ին և ավարտվեց նույն թվականի Նոյեմբերի 7-ին[1]։
Հայաստանի Բարձրագույն խումբ 2009 (ֆուտբոլ) | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացվել է | Մարտի 21, 2009 — Նոյեմբերի 7, 2009 |
Մասնակիցներ | 8 |
Քաղաքներ | 3 |
Մարզադաշտեր | 7 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Փյունիկ (12-րդ) |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 112 |
Խփված գոլեր | 308 (2.75 գոլ խաղում) |
← 2008 2010 → |
2009 թվականին Հայաստանում կար հավատարմագրման պահանջներին համապատասխանող ութ ակումբ՝ «Փյունիկ», «Արարատ», «Գանձասար», «Միկա», «Բանանց», «Ուլիս», «Շիրակ» և «Կիլիկիա»։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությամբ, Առաջին խմբի հաղթողը պետք է հանդես գա Բարձրագույն խմբում, սակայն 2008 թվականին Առաջին խմբում հանդես էին գալիս միայն Բարձրագույն խմբի մասնակից ակումբների դուստր թիմերը[2]։ Անցյալ տարվա Առաջին խմբի մրցաշարը հաղթող «Շենգավիթը» նույնպես չէր կարող տեղափոխվել Բարձրագույն խումբ, քանի որ «Ուլիս» ակումբի դուստր թիմն է[2]։
18-րդ առաջնությունը ընթացավ 28 փուլերով։ Թիմերը միմյանց հետ մրցեցին 4 անգամ։ Չեմպիոն հռչակվեց ամենաշատ միավոր վաստակած թիմը՝ Երևանի «Փյունիկը»։ Երևանի «Արարատը» մրցաշրջանն ավարտեց վերջին տեղում և կորցրեց իր տեղը Բարձրագույն խմբում։