Հայաստանի Պարի պետական անսամբլ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հայաստանի Պարի պետական անսամբլ.

Հայաստանի Պարի պետական անսամբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի պարի պետական անսամբլ, կազմավորվել է 1958 թվականին Գեորգի Ասատրյանի, Էդուարդ Մանուկյանի, կոմպոզիտոր՝ Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պահպանել հայկական ժողովրդական պարի բազմադարյա ժառանգությունն ու ավանդույթները և, բազմապատկելով այն, փոխանցել հաջորդ սերունդներին։

Պատմություն

Անսամբլի առաջին համերգային ծրագրի ստեղծման գործում մեծ է բալետմեյստեր Իլյա Արբատովի (Յաղուբյան) վաստակը։ 1959 թվականից անսամբլն սկսել է հյուրախաղերը Խորհրդային երկրներում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Ալժիրում, Թունիսում, Մարոկկոյում, Իսրայելում, Իրանում, Կիպրոսում, Չեխոսլովակիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում։

1968 թվականից անսամբլը ղեկավարել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանուշ Խանամիրյանը։ 1971 թվականի հյուրախաղերը Լատինական Ամերիկայում հանդիսանում են անսամբլի տարեգրության փայլուն էջերից. շուրջ երեքուկես ամիս՝ Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Պերու, Էկվադոր, Բոլիվիա, Կոլումբիա, Վենեսուելա։ 1974 թվականին անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ի տասնմեկ նահանգների քաղաքներում։

1993-2005 թթ. անսամբլը ղեկավարել է ՀՀ վաստակավոր արտիստ Սուրեն Չանչուրյանը[1]։ Գլխավոր բալետմեյստր են եղել 1995-1998 թվականներին՝ եղել է Գագիկ Կարապետյանը։

2005-2007 թվականներին գեղարվեստական ղեկավարն է եղել Գագիկ Կարապետյանը։

2007 թվականից անսամբլը ղեկավարում է Էրիկ Չանչուրյանը, գլխավոր բալետմեյստր՝ Ասատուր Կարապետյան[2]։

Պարգևներ

  • Հայաստանի մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի Պարի պետական անսամբլ(չաշխատող հղում)
  2. ԿԳՄՍՆ ՀՀ։ «Հայաստանի պարի պետական անսամբլ»։ ՀՀ ԿԳՄՍՆ։ Վերցված է 2021-05-18 

Գրականություն

  • Կամո Մկրտչյան, Օ. Մարկոսյան, Ա. Առաքելյան, Ա. Հովսեփյան, «Պարարվեստ. Հայաստանի պարի պետական անսամբլ», Երևան։ Սովետական գրող, 1981
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հայաստանի Պարի պետական անսամբլ
Listen to this article