Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ (մինչև 1991 թվականը՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ), հիմնադրվել է 1925 թվականի մարտի 20-ին՝ Արշակ Ադամյանի ղեկավարությամբ և ջանքերով։
Երևանի կոնսերվատորիայի կատարողական բաժնի դասախոսների և առաջատար ուսանողների ուժերով կազմված սիմֆոնիկ նվագախմբի անդրանիկ համերգով որոշում կայացվեց Հայաստանում նշել սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրաման օր։
Այդ նվագախումբը հիմք է հանդիսացել Հայաստանում գործող բոլոր սիմֆոնիկ կոլեկտիվների համար։
Ֆիլհարմոնիկը ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և մտադիր է իր ծրագրերում ներգրավել նոր գործեր, որոնք կարող են հետաքրքրել ինչպես հավատարիմ ունկնդիրներին և երաժշտության գիտակներին, այնպես էլ երիտասարդներին և Հայաստան այցելող զբոսաշրջիկներին։
ՀԱՖՆ-ը նաև Հայաստանի յուրահատուկ դեսպանն է և հաճախ հյուրախաղերով հանդես է գալիս արտերկրում։ Հայ և օտարազգի ականավոր մենակատարների մասնակցութամբ՝ նվագախումբն Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և այլ անվանի հայ կոմպոզիտորների գործերի լավագույն ներկայացնողն է։
2014 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ ՀԱՖՆ-ին շնորհվել է «ազգային» կարգավիճակ[1]։