Հայաստանի լեռնագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի տարածքում գտնվող Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում է գտնվում եզրային ծալքաբեկորավոր լեռների և հրաբխային միջնաշխարհի մի հատվածը՝ 29743 կմ² տարածքով, որի 2%-ն ունի մինչև 800 մ բարձրություն, շուրջ 60%-ը՝ մինչև 2000 մ, 38%-ը 2000 մետրից բարձր է և անբարենպաստ՝ տնտեսական գործունեության համար։ Մեծ են բացարձակ բարձրությունների տարբերությունները, ամենաբարձրը՝ քառագագաթ Արագածն է՝ 4090 մ, ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանում՝ 375 մ։ Հայաստանի Հանրապետության տարածքի 18%-ը հարթավայրեր են, 80%-ը՝ լեռներ։ ՀՀ տարածքի միջին բարձրությունը 1830 մ է։ Բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի մեծ բազմազանությունից ելնելով՝ տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր.