Հայաստանի կաթնասունների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Այս ցանկը ներառում է Հայաստանում (Եվրոպայի հարավ-արևելք, Արևմտյան Ասիա) գրանցված կաթնասունների տեսակները։ Գրանցված 95[1] (98[2]) տեսակի կաթնասուն կենդաններից 1-ը գտնվում է կրիտիկական վիճակում, 3-ը՝ ոչնչացման, 5-ը՝ վտանգված, 10-ը՝ վտանգվածին մոտ, 72-ը՝ քիչ մտահոգող, իսկ 5-ը՝ տվյալների անբավարարությամբ կարգավիճակում[1]։ Կաթնասունների տեսակներից 29-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում[3]։
Ստորև ներկայացված պիտակներն օգտագործվում են Բնության պահպանության միջազգային միության գնահատականներով կենդանիների պաշտպանության կարգավիճակը ընդգծելու համար։
EX | Extinct | Անհետացած |
CR | Critically Endangered | Կրիտիկական վիճակ |
EN | Endangered | Վտանգված |
VU | Vulnerable | Խոցելի |
NT | Near Threatened | Անհետացման վտանգի եզրին |
LC | Least Concern | Քիչ մտահոգող |
DD | Data Deficient | Տվյալների անբավարարություն |
NE | Not Evaluated | Տեսակներ չուսումնասիրված կարգավիճակով |
Կաթնասունները ընդգրկում են հետևյալ ընտանիքները։
Մանրամասն տեղեկատվություն Ընտանիք, Տեսակների թիվ ...
Ընտանիք | Տեսակների թիվ |
---|---|
Ոզնիներ (Erinaceidae) | 2 |
Խլուրդներ (Talpidae) | 1 |
Փորսուղներ (Soricidae) | 7 |
Պայտաքիթ չղջիկներ (Rhinolophidae) | 5 |
Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae) | 17 |
Ծալաշուրթներ (Mollossidae) | 1 |
Նապաստակներ (Leporidae) | 1 |
Վայրենակերպեր (Hystricidae) | 1 |
Ճահճակուղբեր (Capromyidae) | 1 |
Սկյուռներ (Scinridae) | 2 |
Կուրամկներ (Spalacidae) | 3 |
Ճագարամկներ (Dipodidae) | 2 |
Կիսաճագարամուկ (Zapodidae) | 1 |
Մկներ (Muridae) | 17 |
Կզաքիսներ (Mustelidae) | 5 |
Արջեր (Ursidae) | 2 |
Բորենիներ (Hyaenidae) | 1 |
Շնազգիներ (Canidae) | 3 |
Կատվազգիներ (Felidae) | 6 |
Խոզազգիներ (Suidae) | 1 |
Եղնիկներ (Cervidae) | 2 |
Սնեղջուրավորներ (Bovidae) | 2 |
Ընդամենը | 83 |
Փակել