Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական, ֆուտբոլի ազգային հավաքական, որը ներկայացնում է Հայաստանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Ստեղծվել է Խորհրդային Միության փլուզումից հետո, կառավարվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Մարզումներն ու տնային հանդիպումները հիմնականում անցկացնում է Երևանի «Միկա» մարզադաշտում։ Իր առաջին միջազգային խաղն անցկացրել է Ավստրիայի կանանց ընտրանու դեմ՝ 2003 թվականի մայիսի 10-ին։ Թիմին դեռևս չի հաջողվել հաղթահարել աշխարհի գավաթի խաղարկության՝ FIFA Women's World Cup-ի և Եվրոպայի կանանց առաջնության՝ UEFA Women's Championship-ի (Women's Euro-ի) որակավորման փուլերը։
Արագ փաստեր Մականուն, Կոնֆեդերացիա ...
Մականուն | Արարատ | ||
---|---|---|---|
Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) | ||
ՖԻՖԱ կոդ | ARM | ||
ՖԻՖԱ դասակարգում | [1] | ||
Ամենաբարձր դիրք | 83 (Հոկտեմբեր 2003) | ||
Ամենացածր դիրք | 148 (Սեպտեմբեր 2015) | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Հայաստան 0–11 Ավստրիա (Ուայդհոֆեն, Ավստրիա, Մայիսի 10, 2003) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Հայաստան 2-0 Լիբանան (Երևան, Հայաստան, Ապրիլի 8, 2021) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Բելգիա 19–0 Հայաստան (Լյովեն, Բելգիա, Նոյեմբերի 25, 2021) |
Փակել