Հայատյացություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայատյացություն (կամ հակահայկականություն), էթնիկ այլատյացության դրսևորում[1], հակակրանքով, վախով կամ ատելությամբ պայմանավորված թշնամական վերաբերմունք, գաղափարախոսություն ընդդեմ հայերի կամ Հայաստանի նկատմամբ[2][3]։
Հայատյացությունը կարող է արտահայտվել տարբեր ձևերով՝ անձնական հակակրանքից մինչև ինստիտուցիոնալացված հետապնդում։ «Հայատյացություն» եզրույթն օգտագործվում է հանրագիտարաններում[4] և բառարաններում[2] հոդվածների հեղինակների, քաղաքագիտության և սոցիոլոգիայի բնագավառի հետազոտողների[1][5], քաղաքական գործիչների[6][7], հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների[8] և լրագրողների կողմից[9][10] և պետությունների պետական կառույցների կողմից։