Հայերը Բելգիայում
From Wikipedia, the free encyclopedia
Հայերը Բելգիայում հաստատվել են ուշ միջնադարում՝ 15-րդ դարից սկսած։ Նրանք զբաղվում էին առևտրով Բրյուգե, ինչպես նաև՝ Բրյուսել և Անտվերպեն քաղաքներում։ 19-րդ դարից հայերի թիվն այստեղ սկսել է ավելանալ՝ ի հաշիվ արհեստավորների և ուսանողության. ի դեպ՝ Գենտի համալսարանն է ավարտել նաև հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը, որի անունը հիշատակվում է այդ համալսարանն ավարտած նշանավոր մարդկանց ցուցակում։ Ներկայումս Բելգիայում բնակվում է 40 000 հայ[1]։
1920 թվականից Բելգիայում սկսել են հաստատվել թուրքական ջարդերից փախած հայ գաղթականներ։ Բելգիական կառավարությունը հայերին վտարելու փորձեր է անում։ Նրանք հիմնականում զբաղվում են առևտրով, կան իրավաբաններ, բժիշկներ, ճարտարագետներ։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր հովվությունը, որի կենտրոնը Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին է, կազմավորվել է 1990 թվականին։ Բելգիահայ համայնքում տարբեր տարիների ստեղծվել են բարեգործական, երիտասարդական միություններ, իսկ ազգային և մշակութային ավանդույթները պահպանելու համար՝ ակումբներ, երգչախմբեր, պարախմբեր, թատերախմբեր։
1998 թվականին Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը։ Բրյուսելի Անրի Միշո հրապարակում կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար (1997)։