Հայկական եկեղեցական տոմար
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական եկեղեցական տոմար, Հայ առաքելական եկեղեցու կողմից ընդունված տոմար, որը ընդունվել 553 թվականին Դվինի աշխարհաժողովի ժամանակ։ Ընդունումից հետո նույնիսկ երկար ժամանակ թվական դեռևս չէր դրվում՝ մինչ տոմարի իրոք կիրառության մեջ մտնելը[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկական տոմար (այլ կիրառումներ)
1473
Մինչ այդ դեռ լայն տարածում չէր ստացել ժամանակակից միջազգային տոմարը, որն իր թվագրությունը հաշվում է Հիսուսի ծննդից ու մոտավոր հաշվարկվել է Դիոնիսիուս Կրթսերի կողմից դրանից ընդամենը 28 տարի առաջ՝ 525 թվականին։ Կիրառվում էր հին հայ տոմարը։ Արձանագրություններում որևէ թվական ամրագրելու համար սովորաբար նշվում էր տվյալ շրջանում իշխող ղեկավարի՝ արքայի կամ իշխանի ղեկավարման հերթական տարին կամ այլ նշանակալի թվականի հետ համեմատական։