Հայկական երաժշտությունը մինչև 20-րդ դարի սկիզբը
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական երաժշտությունը մինչև 20-րդ դարի սկիզբը, սաղմնավորվելով ժողովրդական երաժշտության ընդերքում՝ հայկական մասնագիտացված երաժշտարվեստի արմատները հասնում են հազարամյակների խորքը։ Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներում կերպավորված ծիսական տարբեր, այդ թվում և «հնչող», պարային տեսարանները գաղափար են տալիս դիտարկվող ժամանակներին հատուկ հասարակական զարգացման մակարդակի և մտայնության մասին։