Հայկական կարմրակն
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական կարմրակն (լատին․՝ Rutilus rutilus schelkovnikovi), ծածանազգիների ընտանիքին պատկանող ձուկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Հայկական կարմրակն | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Rutilus rutilus schelkovnikovi
| ||||||||
|
Հայաստանում Արարատյան դաշտի բնաշխարհիկ տեսակներից է։ Ունի շատ սահմանափակ տարածում։ Հանդիպում է հիմնականում Մեծամոր գետում, նրան հարող ջրանցքներում և Հրազդան գետի ստորին հոսանքում։
Մարմինը կողքերից սեղմված է, երկարություն՝ 12-15 (երբեմն՝ մինչև 25) սմ, զանգվածը՝ մինչև 250 գ և ավելի։ Թեփուկները խոշոր են, կողագծում՝ 39-43 հատ։ Մեջքային լողակում և հետնալողակում կան 12-13-ական ճառագայթներ։ Գլանային ատամները միաշարք են։ Բերանը կիսաստորին է։ Վերին ծնոտը մի փոքր երկար է ստորինից։ Պոչային լողակը մկրատաձև է։ Աչքի ծիածանաթաղանթը դեղնաարծաթավուն է, երբեմն՝ կարմրավուն։