Հայկական հնագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական հնագրություն, հնագրության[1] բաժիններից մեկը, որն ուսումնասիրում է հայերեն գրերի նշանների և նրա տեսակների աստիճանական զարգացումը։ Հայկական հնագրությունը դա նաև հայ գրերի զարգացման և աստիճանական զարգացման պատմության նկարագիրն է[1]։ Հայերեն այբուբենը ստեղծվել է 405 թվականին Եդեսիա և Սամոսատ քաղաքներում գիտնական, կուսակրոն քահանա Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Ինչպես և համաշխարհային այլ գրերի համակարգերում, 1600 տարվա ընթացքում հայ գրերի գրաֆիկական նշանագրությունը կրել է որոշ փոփոխություն[2]։ Միջին դարի հայ գրերի հիմնական 4 տեսակները[3] երկաթագիրը, բոլորգիրը, Նոտրգիրն ու Շղագիրն են[4][5]։ Նրանցից առաջինը համարվում է մեծատառ, մնացած երեքը՝ փոքրատառ նշանագրությամբ տառեր։ Այդ տեսակներից յուրաքանչյուրը հնարավոր է ունենան որոշակի տարատեսակներ[6]։