Հայկանուշ Դանիելյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հայկանուշ Դանիելյան.

Հայկանուշ Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկանուշ Դանիելյան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՀայկանուշ Դանիելյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1893(1893-12-15)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Երկիր
 ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 19, 1958(1958-04-19)[1] (64 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ, քաղաքական գործիչ և դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Tchaikovsky Music School?
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1920)
ՊարգևներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Haykanush Danielyan Վիքիպահեստում

Հայկանուշ Բաղդասարի Դանիելյան (դեկտեմբերի 15, 1893(1893-12-15), Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 19, 1958(1958-04-19)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ օպերային երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո), հայ դասական երգարվեստի վարպետ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ Հայ երգիչներից առաջինն է արժանացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը (1939)[2]։

Կենսագրություն

Հայկանուշ Դանիելյանը ծնվել է Թիֆլիսում։ 1920 թվականին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան։ 1920-1932 թվականներին երգել է Պետրոգրադի և Թիֆլիսի օպերային թատրոններում։ 1924 թվականին երգիչներ Լևոն Իսեցկու և Շարա Տալյանի հետ մասնակցել է Լենինականի օպերա-օպերետային խմբի ներկայացումներին, հանդես եկել համերգներով։ 1941-1951 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, 1943-1948 թթ. եղել է վոկալի ամբիոնի վարիչ, 1949 թվականից՝ պրոֆեսոր։ 1949-1952 թվականներին եղել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը, 1932-1948 թթ.՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1941 թվականին նկարահանվել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում նկարահանած «Հայկական կինոհամերգ» ֆիլմում[3][4]։

1941 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։ 1946-1950 թթ. եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-րդ գումարման պատգմավոր, Հայկական ԽՍՀ 1-ին և 3-րդ գումարման պատգամավոր։

Մահ

Մահացել է 1958 թվականի ապրիլի 19-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը։

Կատարումներ

Հայկանուշ Դանիելյանի կատարումներն աչքի են ընկել կատարման վարպետությամբ, նուրբ արտահայտչամիջոցներով ու անմիջականությամբ։ Համերգային ծրագրում կատարել է հայ և արտասահմանցի կոմպոզիտորների՝ Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Գլազունովի երգերից ու ռոմանսներից։ Առանձնահատուկ ներշնչանքով է մեկնաբանել «Ծիծեռնակ», Կոմիտասի «Չինար ես», «Քելե-քելե», «Քելեր-ցոլեր» երգերը, Սպենդիարյանի «Առ սիրուհիս», Մելիքյանի «Սև կաքավիկ», «Ծիլ-ծիլա» և այլ ռոմանսներ[5]։

Արա Սարգսյան, Մարտիրոս Սարյան, Հայկանուշ Դանիելյան, Ս. Մարտիրոսյան, Ավետիք Իսահակյան, Վաղարշ Վաղարշյան, 1945թ.
Արա Սարգսյան, Մարտիրոս Սարյան, Հայկանուշ Դանիելյան, Ս. Մարտիրոսյան, Ավետիք Իսահակյան, Վաղարշ Վաղարշյան, 1945թ.
Փոստային նամականիշ՝ նվիրված 20-րդ դարի հայ մշակույթի նվիրյաներին՝ Համո Բեկնազարյան, Ալեքսանդր Թամանյան, Վահրամ Փափազյան, Վասիլ Թայիրով, Լեոնիդ Ենգիբարյան, Հայկանուշ Դանիելյան, Սերգեյ Համբարձումյան, Հրանտ Շահինյան, Թորոս Թորամանյան
Փոստային նամականիշ՝ նվիրված 20-րդ դարի հայ մշակույթի նվիրյաներին՝ Համո Բեկնազարյան, Ալեքսանդր Թամանյան, Վահրամ Փափազյան, Վասիլ Թայիրով, Լեոնիդ Ենգիբարյան, Հայկանուշ Դանիելյան, Սերգեյ Համբարձումյան, Հրանտ Շահինյան, Թորոս Թորամանյան

Դերերգեր

Պարգևներ, մրցանակներ

Հիշատակ

Տես նաև

Պատկերասրահ

Մատենագիտություն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Даниэлян Айкануш Багдасаровна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Даниэлян Айкануш Багдасаровна
  3. «Haykanush Danielyan»։ IMDb։ Վերցված է 2018-07-27 
  4. Даниэлян Айкануш Багдасаровна (1893-1958) // Вокально-энциклопедический словарь: Биобиблиография : в 5 т. / М. С. Агин. - М., 1991-1994.
  5. «Հայկանուշ Դանիելյան | Music of Armenia»։ www.musicofarmenia.com (հայերեն)։ Վերցված է 2018-07-27 
  6. Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց
  7. 2000. THE CONTRIBUTION OF ARMENIANS TO 20th CENTURY CULTURE

Արտաքին հղումներ

Հայկանուշ Դանիելյանի մասին դպրոցական մեծ հանրագիտարանում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 282
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հայկանուշ Դանիելյան
Listen to this article