From Wikipedia, the free encyclopedia
Հայկ Բոյաջյան (մայիսի 15, 1938, Փարիզ, Ֆրանսիա), հայ կոմպոզիտոր։
Հայկ Բոյաջյան | |
---|---|
Ի ծնե անուն | Հայկ Բոյաջյան |
Ծնվել է | մայիսի 15, 1938 (86 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա |
Ժանրեր | կամերային, սիմֆոնիկ, օրատորիա |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր |
Կրթություն | Նոր Անգլիայի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Հայկ Բոյաջյանը ծնվել է 1938 թվականին, Փարիզում։ Վաղ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Բուենոս Այրես և սովորել Լիստի կոնսերվատորիայում։ 1958 թվականից բնակվել է Լեքսինգթոնում, ԱՄՆ, որտեղ երաժշտական ուսումը շարունակել է Նոր անգլիական կոնսերվատորիայում և Բրանդեյսի համալսարանում։ Հետագայում բնակություն է հաստատել Լեքսինգթոնում։ Համագործակցել է ամերիկյան արվեստի միությունների հետ։
Գործերը ընդգրկում են դաշնամուրային, երգեհոնային պիեսներ, ձայնի և դաշնամուրի համար, երգչախմբի համար գրված գործեր, կամերային գործեր՝ փայտյա փողային, պղնձյա փողային, լարային գործիքների տարբեր համակցություններով, սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ սիմֆոնիաներ, նախերգանք, օրատորիա և այլն։
2012 թվականին ստեղծել է 3 նոր ստեղծագործություն՝ «Canticle N 2»-ը թավջութակի և դաշնամուրի համար, դաշնամուրային «32 վարիացիան Բախի թեմայով» և «Հայկական կանտիկլ»-ը։ Ավելի վաղ երկերից են՝ 1980-ականներին ստեղծված Լարային կվարտետը N 2 «Ազատ» և Երևանում բազմիցս կատարված «Քաղաքավարության կանոններ»-ը սոպրանոյի և դաշնամուրի համար։ Երկերը կատարվել են աշխարհի բազմաթիվ երկրներում և ձայնագրվել են հայտնի ստուդիաներում[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.