Հայկ Հովակիմյան (ռազմական գործիչ) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հայկ Հովակիմյան (ռազմական գործիչ).

Հայկ Հովակիմյան (ռազմական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Հովակիմյան (այլ կիրառումներ)
Հովակիմյան Հայկ Բադալի
օգոստոսի 11, 1898(1898-08-11) - մարտի 13, 1967(1967-03-13) (68 տարեկան)
ԾննդավայրՃահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
ԿոչումԳեներալ-մայոր
ՊաշտոնԽՍՀՄ-ի արտաքին հետախուզության պետի տեղակալ

Հովակիմյան Հայկ Բադալի (օգոստոսի 11, 1898(1898-08-11), Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 13, 1967(1967-03-13), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային հայ հետախույզ, Ազգային անվտանգության գեներալ-մայոր, խորհրդային պատմության ամենաէֆեկտիվ հետախույզներից մեկը։ Առաջինն էր, ով հայտնեց ԽՍՀՄ-ին ամերիկացիների կողմից ատոմային ռումբի ստեղծման մասին։ «Էնորմոզ» օպերացիայի հեղինակ, որը թույլ տվեց ԽՍՀՄ-ին կարճ ժամանակահատվածում ստեղծել իր սեփական ատոմային ռումբը։ Իր հետախուզական ծառայության 15 տարիների ընթացքում նա արտասահմանից հայրենիք տեղափոխեց 31 հզ գաղտնի փաստաթղթեր միայն պաշտպանության մասին, 1055 հատուկ կարևորության մեքենաների և սարքավորումների գծագրեր, 163 օբյեկտների հատակագծի և այլն։

Կենսագրություն

Ծնվել է 11 օգոստոսի 1898 թ. Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Ջահրի (Ճահուկ) գյուղում (Ռուսական կայսրություն), բազմազավակ ընտանիքում։

1909 թ. ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Արմավիր, որտեղ և ավարտում է տեղի դպրոցը։ 1917 թ. տեղափոխվում է Ալեքսանդրապոլ և աշխատանքի ընդուվում երկաթգծում։ Հովակիմյանը երկար ժամանակ որպես պատասխանատու քարտուղար աշխատել է տենտեսական խորհրդում, հետագայում ստիպված եղավ լքել Հայաստանը։

1920 թ. ձերբակալվեց և երկարաժամկետ բանտարկության դատապարտվեց Ալեքսանդրապոլում մաիսյան հակադաշնակցական ապստամբության մեջ մասնակցության համար։ Ազատ արձակվեց Կարմիր բանակի կողմից։

1922-1924 թթ. աշխատել է որպես Հայաստանի խորհրդային ազգերի կոմիսարների (Совнарком) քարտուղար։

1922 թ. ընդունվեց Ն. Բաումանի ՄՊՏՀ (МГТУ)։ Ուսման ընթացքում 3 ամսով մեկնում է Իտալիա և Գերմանիա։

1927 թ. պաշտպանեց թեկնածուական մինիմումը Դ. Մենդելևի անվան Մոսկովյան քիմիկո-տեխնոլոգիական համալսարանում՝ մաիաժամանակ գերազանց ավարտելով 2 ամյա անգլերենի և գերմաներենի լեզվի կուրսերը։

1931 թ. փետրվարին աշխատանքի է մոբիլիզացվել Միացյալ պետական քաղաքական կառավարում (ОГПУ) և ուղարկվում է Բեռլինի արտաքին հետախուզություն ռեզիդենտուռա, որտեղ գործել է իբրև ԽՍՀՄ-ի առևտրի ներկայուցուցիչ Գերմանիայում։

1931 թ. տեղափոխվում է արտաքին հետախուզության գիտատեխնիկական ստորաբաժանմունք։

1931 թ. Դ. Մենդելևի համալսարանում պաշտպանում է դիսերտացիա և ստանում քիմիական գիտությունների թեկնածուի կոչում։

1934 թ գտնվում էր ԱՄՆ-ում «Գենադի» կեղծանման տակ։ Աշխատել է որպես ինժեներ «Ամտորգում», պաշտպանել է դոկտորական դիսերտացիա, եղել է ԱՄՆ-ում խորհրդային հետախուզության պետի տեղակալ։

1938 թ. դառնում է հետախուզության ռեզիդենտուռայի պետ։ Հովակիմյանը ատոմային ռումբի տեխնոլոգիաների մասին տեղեկություններ էր ստանում Կլաուս Ֆուկսից, Յուլիուս և Էտել Ռոզենբեռգներից։ Սակայն Յուլիուս և Էտել Ռոզենբեռգների բացահայտումից հետո նրանք մեղադրվեցին հետախուզության մեջ և 1953 թ. հունիսի 19-ին մահապատժի ենթարկվեցին։

1941 թ. նրան սկսեցին կասկածել երկկողմանի հետախուզության մեջ, և այդ պատճառով նա հրաման ստացավ ետ վերադառնալ։ ԽՍՀՄ մեկնելուց առաջ ՖՀԲ-ից կողմից (ФБР) ձերբակալվեց այն ժամանակ, երբ մեկ այլ հետախույզի կողմից նրան հանձնվեցին փաստաթղթեր։ ԱՄՆ-ի ֆեդերատիվ դատարանում նա մեղադրվեց հետախուզության մեջ։ Սակայն ըստ 1941 թ. հուլիսի 23-ի գործարքի համաձայն Հովակիմյանն պետք է փոխանակվեր 6 ամերիկացիների հետ (վերադարձվեցին միայն 3 ԱՄՆ-ի քաղաքացիներ), որոնք ձերբակալվել էին Լեհաստանի տարածքի Կարմիր բանակի կողմից։

1941-1947 թթ. նա զբաղեցնում էր ԽՍՀՄ-ի Ազգային անվտանգության գլխավոր պաշտոններում՝ աշխատելով որպես արտաքին հետախուզության պետի տեղակալ։ 1943-1947 թթ. աշխատել է «Էնորմոզ» ատոմային ծրագրի ղեկավար (խորհրդային գիտնականներին այն ապահովվում էր ԱՄՆ-ի ատոմային ռուբի տեխնոլոգիաների գաղտնիքներով)։

1947 թ. (այլ տվյալներով 1948 թ.) լինելով գեներալ-մոյոր Հովակիմյանն հեռացվում է այդ պաշտոնից։ Եվ նա իրեն ամբողջովին նվիրում է քիմիական զենքի ստեղծման գիտական աշխատանքին։

1954 թ. նրան զրկում են գեներալ-մոյորի կոչումից։

1967 թ. Մոսկվայում նա մահանում է։ Հովակիմյանն հողին է հանձնվում հայկական գերեզմանոցում (№ 6 տարածքում)։ Այնտեղ է նաև հուղարկավորված իր կինը՝ Աբովյան Վեռա Համբարձումի, ինչպես նաև իր միակ դուստրը՝ Հովակիմյան Հեղինե Հայկի։

Ծանոթագրություններ

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 276 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։

Աղբյուրներ

  1. «Ретро» в ж-ле «Ереван», декабрь 2006 г., стр. 134 - 142.
  2. Энциклопедия секретных служб России. М., 2004
  3. Арутюнян К.А., Погосян Г.Р. Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне. М., 2010
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հայկ Հովակիմյան (ռազմական գործիչ)
Listen to this article