Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի Հանրապետության օրենք
From Wikipedia, the free encyclopedia
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի Հանրապետության օրենք (ֆր.՝ Loi visant à réprimer la contestation de l’existence des génocides reconnus par la loi), ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված և Ֆրանսիայի Հանրապետության ազգային օրենսդրությամբ ամրագրված իրավական ուժ ունեցող նորմատիվ ակտ, որը քրեականացնում է միջազգային քրեական իրավունքի կոպտագույն խախտումներից մեկի՝ ցեղասպան գործունեության ժխտումը (մատնանշելով կոնկրետ արևմտահայության ցեղասպանությունը)[1]։
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի Հանրապետության օրենք | |
---|---|
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի Հանրապետության օրենք | |
Տարածքային իրավասություն | Ֆրանսիա |
Օրինգածի հրապարակման ամսաթիվ | հունվարի 29, 2001 |
Առաջին ընթերցում | դեկտեմբեր, 2011 |
Առնչվող օրենսդրական ակտեր | |
Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագիր | |
Կարգավորման առարկա | |
Կայք | French law? |
Կարգավիճակ՝ Անհայտ |
Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացվել է 2011 թվականի դեկտեմբերին և մեկ ամիս անց՝ 2012 թվականի հունվարին, օրինական ուժ ստացել։ Օրենքն արգելում է ցեղասպանության գործողությունների խրախուսումը, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների (Հայոց ցեղասպանություն) պաշտոնապես և ի լուր հանրության մերժումն ու ժխտումը։ Օրինազանցները կրում են վարչական տույժ 45 հազար եվրոյի չափով կամ դատապարտվում մեկ տարի ազատազրկման։
2012 թվականի հունվարի վերջին Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի 140 պատգամավորներ սկսեցին օրենքն անվանել հակասահմանադրական։ Նախաձեռնությանը միացել էին ժողովի յոթանասուն սենատորներն ու վաթսունհինգ անդամները, որոնք ցանկանում էին օրենքը չեղյալ հայտարարել։ Թուրքիայի կառավարությունը ի ցույց բոլորի հայտարարեց, որ ողջունում է ֆրանսիացի պատգամավորների այդ դիրքորոշումը։ Արդյունքում՝ 2012 թվականի փետրվարին սահմանադրական խորհուրդն ընդունեց, որ օրենքը խախտում է խոսքի ազատությունը։
Նմանատիպ օրենքներ մինչ օրս գոյություն ունեն Կիպրոսում, Հունաստանում, Սլովենիայում, Արգենտինայում և Սլովակիայում։