Հայ-ադրբեջանական ռազմական բախում (մայիս, 2018)
From Wikipedia, the free encyclopedia
Գյուննուտի բախումներ (ադրբ.՝ Günnüt döyüşləri), հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում 2018 թվականի մայիսի 20-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումներ։ Բախումները և ռազմական դիվերսիանները ավարտվեցին Ադրբեջանի՝ իր իսկ ինքնավար հանրապետության տարածքում գտնվող գյուղերի և բարձրակետերի գրավմամբ, որոնք համարվում էին չեզոք տարածք՝ Հայաստանի և Ադրբեջանական շփման գծերի միջև[1]։ Մայիսի վերջին Ադրբեջանի նախիջևական ուժերը գրավեցին չեզոք տարածքում գտնվող Գյուննուտ նախկին բնակավայրը, որը Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո էր անցել Արցախյան ազատամարտի ընթացքում։ Ադրբեջանական կողմը նաև գրավեց Կիզիլկայի և Մեհրդաղի կետերը[2]։ Նաև ադրբեջանական ուժերը տեղաշարժվեցին Արենի գյուղի մոտակայքում՝ իր իսկ սահմանների ներսում[3][4]։
Թվական | 2018 թվականի մայիսի 20 |
---|---|
Մասն է | Ղարաբաղյան հիմնախնդիր |
Վայր | Գյուննուտ |
Արդյունք | Ադրբեջանական զորքի՝ իր տարածքում գտնվող հայկական դիրքերի գրավում |
Հակառակորդներ | |
Հայաստանի զինված ուժեր | Ադրբեջանի զիված ուժեր |
Հրամանատարներ | |
Նիկոլ Փաշինյան Դավիթ Տոնոյան, | Իլհամ Ալիև Զաքիր Հասանով, |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
1-ից 3 Տարածքների, մարտական դիրքերի կորուստ | 1 |
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել և քննադատել է ադրբեջանական կողմի սադրանքները՝ դրանք անվանելով «անընդհունելի և անպատասխանատու գործողություններ՝ իրավիճակն էսկալացիային հասցնելու նպատակով»։ Նաև նշվել է, որ «դա բավականին տհաճ և միևնույն ժամանակ կանխագուշակելի է, որ Ադրբեջանը հայկական կողմի ամեն մի մարդասիրական կամ բարեգործական գործողություններ օգտագործում է իր քարոզչության համար»։ նաև նախազջուշացվել է, որ «ադրբեջանական կողմի ցանկացած մի սադրանք կանխվելու է և բերելու է հայկական կողմի պատասխան գործողություններին»։
Ադրբեջանական կողմի մեկ և հայկական կողմի 3-ից ոչ շատ զինվոր զոհվել են բախումների արդյունքում։