Հայ-ադրբեջանական ռազմական բախում (մարտ, 2008) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հայ-ադրբեջանական ռազմական բախում (մարտ, 2008).

Հայ-ադրբեջանական ռազմական բախում (մարտ, 2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2008 թվականի Մարտակերտի ռազմական ընդհարումներ

(({վերնագիր))}
Թվական Մարտի 4, 2008
Վայր
 
Արցախ, Մարտակերտ
Արդյունք ԼՂՀ հաղթանակ
Հակառակորդներ
 
Արցախ
 
Ադրբեջան
Հրամանատարներ
Մովսես Հակոբյան Նեժմեդին Սադիգով
Ռազմական կորուստներ
Զոհ[1]։
Ոչ ոք

Վիրավոր։
2 [1]

Զոհ[1]։
8

Վիրավոր։
7[2]

2008 թվականի Մարտակերտի ռազմական ընդհարումները սկսել են մարտի 4-ին՝ ՀՀ նախագահական ընտրության ցույցերից անմիջապես հետո։ Այն 1994Ղարաբաղյան պատերազմի զինադադարից ի վեր ամենաուժեղ կռիվն էր Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Ադրբեջանը, փորձելով օգտվել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից, հարձակում է գործել Արցախի զինված ուժերի դեմ։ Նույն օրը, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է ուժով ետ առնելու ազատագրված հողերը և գնել է ռազմական պետքեր և փամփուշտներ։

Ռազմական ընդհարումը

Մարտի 4-ին վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ Լևոնարխ գյուղի մոտ, Մարտակերտում։ Հարձակվողներին կարճ ժամանակով հաջողվել է գրավել Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող առաջնային հենակետային դիրքեր։ Սակայն մի քանի ժամից պաշտպանական բանակի ստորաբաժանումները դրանք ետ են գրավել։ Ադրբեջանցիները փախուստի են դիմել՝ թողնելով 8 դիակ և ռազմամթերք[3]։ Հայերի կողմից վիրավորվել էին միայն երկուսը։ Ադրբեջանական կողմը հայտնել է միայն չորս զոհված զինվորի անուն, միաժամանակ պնդել, որ հայկական կողմը իբր տասներկու զոհ է տվել։

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյան իր ելույթում նշել էր, որ ռազմական ընդհարման ժամանակ Ադրբեջանը գործածել է հրետանի։ Հրետանի են գործածել և Պաշտպանության բանակը՝ դիրքերը ետ գրավելիս[փա՞ստ]։

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 «Karabakh casualty toll disputed»։ BBC News։ 2008-03-05։ Վերցված է 2008 թ․ մարտի 5 
  2. Կոչ են անում «ձեռնպահ մնալ հետագա առճակատումներից»(չաշխատող հղում) Ժամանակ, մարտի 10, 2008
  3. Armtown.com «Ադրբեջանցիները ութ զոհ են տվել»

Տեսահոլովակներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հայ-ադրբեջանական ռազմական բախում (մարտ, 2008)
Listen to this article