Հայ-թաթեր
From Wikipedia, the free encyclopedia
Հայ-թաթեր, Հարավային Կովկասի արևելյան շրջանները պատմականորեն բնակեցրած թաթախոս (այսինքն՝ իրանախոս) հայերի ենթախումբ։ Թաթերենը ուսումնասիրող գիտնականների մեծ մասը, ինչպիսիք են Բորիս Միլլերը և Իգրար Ալիևը, փաստում են, որ հայ-թաթերը էթնիկ հայեր են, որոնք թաթերենը ընդունել են որպես իրենց մայրենի լեզու[1]։ Դա բացատրվում է մի կողմից հայ-թաթերի ինքնանույնականացմամբ, որոնք Միլլերի ուսումնասիրության ընթացքում հայտարարել են, որ իրենք իրենց հայ են համարում, մյուս կողմից՝ իրենց բարբառի լեզվական որոշ առանձնահատկություններով[2]։
Արագ փաստեր Հայ-թաթեր, Ընդհանուր քանակ ...
Հայ-թաթեր | |||
---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||
անհայտ |
|||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
Թաթերեն և հայերեն | |||
Հավատք(ներ) | |||
Իսլամ և քրիստոնեություն |
Փակել