Հանգըլ
From Wikipedia, the free encyclopedia
Հանգըլ (կորեերեն՝ 한글), կորեերեն այբուբենի անվանումը[1]։ Հնչյունական տառավանկային գիր է, ունի 24 տառ (14 բաղաձայն և 10 ձայնավոր)։ Ստեղծվել է 1444 թվականին (վերագրվում է Սեջոն թագավորին և նրա պալատական գիտնականներին)[2][3], չնայած դրան, մինչև 19-րդ դարի վերջը Կորեայում պաշտոնական գիրը չինական այբուբենն էր։ 1894 թվականից մտցվել է խառը (չին-կորեական) գիր։
Հանգըլ | |
---|---|
Տեսակ | phonemic transcription?, phonetic writing system?, featural writing system?, alphabetic writing system?, վանկային գիր, արհեստական գրային համակարգ և միատառ այբուբեն |
Լեզուներ | կորեերեն |
Ստեղծման վայր | Կորեական թերակղզի |
Կազմված է | 51 նշան |
Գրելաձևը | ձախից աջ |
Ժամանակաշրջան | 1446 թվականից |
Ստեղծվել է | 1446 թվական |
Հեղինակ | մի խումբ գիտնականներ Սեջոնգ Մեծի ղեկավարությամբ |
Կարգավիճակ | գործող |
ISO 15924 | Hang |
Hangul Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Այժմ հանգըլը Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի պաշտոնական գրային համակարգն է։ Այն նաև համապաշտոնական գիր է Յանբյան-Կորեական ինքնավար շրջանում և Չանբայ-Կորեական ինքնավար շրջանում։ Այն նաև օգտագործվում է գրելու համար Չիա-Չիա լեզուն, որով խոսում են Ինդոնեզիայի Բաու-Բաու քաղաքում։
Այբուբենը բաղկացած է 19 բաղաձայններից և 21 ձայնավորներից։ Ի տարբերություն լատիներենի այբուբենի, որի տառերը գրվում են հաջորդականորեն, Հանգըլի տառերը խմբավորվում են վանկային կաղապարների մեջ։ Օրինակ՝ կորեերեն «մեղու» բառը գրվում է «꿀벌», այլ ոչ «ㄲㅜㄹㅂㅓㄹ»[4]։ Քանի որ հանգըլի մեջ միավորվում են այբբենական և վանկային գրային համակարգերի հատկանիշները, այն երբեմն բնութագրվում է որպես «այբբենական-վանկային գիր»[5][6]։ Ինչպես ավանդական ճապոներեն և չինարեն գրություններում, հանգըլում տեքստերը պատմականորեն գրվել են վերևից ներքև, աջից ձախ, և այսօր էլ ոճական նպատակներով կիրառվում է գրության այս ձևը։ Ներկայումս հանգըլը սովորաբար գրվում է ձախից աջ՝ բառերի արանքում բացատով և կետադրական նշաններով[7]։
Շատ լեզվաբաններ հանգըլը համարում են աշխարհի ամենատրամաբանական գրային համակարգը, մասամբ այն պատճառով, որ դրա բաղաձայնների տառերի տեսքը նմանակում է բաղաձայնի արտաբերման պահին խոսողի բերանի ձևին[8]։