հնդիկ ռեֆորմիստ, սոցիալական ակտիվիստ, մանկավարժ, անկախության համար պայքարող ակտիվիստ, ֆեմինիստ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Հանսա Ջիվրաջ Մեհթա (ա.-փենջ.` ਹੰਸਾ ਜੀਵਰਾਜ ਮਹਿਤਾ, անգլ.՝ Hansa Jivraj Mehta, հուլիսի 3, 1897, Սուրհաթ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - ապրիլի 4, 1995, Մումբայ, Հնդկաստան)[2], հնդիկ ռեֆորմիստ, սոցիալական ակտիվիստ, մանկավարժ, անկախության համար պայքարող ակտիվիստ, ֆեմինիստ, գրող[3][4]։
Հանսա Ջիվրաջ Մեհթա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1897 |
Ծննդավայր | Սուրհաթ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 4, 1995 (97 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Մասնագիտություն | ակադեմիկոս, ակտիվիստ, քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան, մանկագիր և թարգմանչուհի |
Ամուսին | Ջիվրաջ Նարայան Մեհթա |
Ծնողներ | հայր՝ Մանուբհաի Մեհթա |
Զբաղեցրած պաշտոններ | Հնդկաստանի հիմնադիր ժողովի անդամ և Հնդկաստանի հիմնադիր ժողովի Խորհրդատվական հանձնաժողովի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ազգային դրոշի ներկայացման կոմիտե[1] |
Hansa Jivraj Mehta Վիքիպահեստում |
Հանսա Մեհթան ծնվել է Բրահմանների ընտանիքում, 1897 թվականի հուլիսի 3-ին։ Նա եղել է Բարոդա նահանգի նահանգապետ Մանուբհաի Մեհթայի դուստրը և գուջարաթի լեզվով գրված առաջին վեպի հեղինակ Նանդշանկար Մեհթայի թոռը[2][5]։
1918 թվականին ավարտել է փիլիսոփայության ֆակուլտետը։ Լրագրություն և սոցիոլոգիա է սովորել Անգլիայում։ 1918 թվականին հանդիպել է Սարոջինի Նայդուին, իսկ ավելի ուշ, 1922 թվականին՝ Մահաթմա Գանդիին[5][6]։
Ամուսնացել է ականավոր բժիշկ Ջիվրաջ Նարայան Մեհթայի հետ։
Հանսա Մեհթան Մահաթմա Գանդիի խորհրդով բողոքի ցույցեր է կազմակերպել օտարերկրյա հագուստ վաճառով խանութների դեմ։ Նա 1932 թվականին իր ամուսնու հետ ձերբակալվել ու բանտ է ուղարկվել բրիտանացիների կողմից։ Ավելի ուշ ընտրվել է Բոմբեյի օրենսդրական խորհրդում[3]։
Անկախությունից հետո նա այն 15 կանանցից մեկն էր, որոնք դարձել են Հնդկաստանի Սահմանադրության առաջին տարբերակը հեղինակած ընտրական խորհրդի մաս[7]։ Եղել է նաև Հիմնարար իրավունքների խորհրդատվական կոմիտեի ու ենթակոմիտեի անդամ[8]։ Պայքարել է Հնդկաստանում կանանց հավասարության ու նրանց հանդեպ արդարության համար[5][9]։
1926 թվականին Հանսան ընտրվել է Բոմբեյի դպրոցների խորհրդի կազմում, 1945-46 թվականներին դարձել է Բոլոր հնդիկ կանանց խորհրդաժողովի նախագահ։ Հայդարաբադում տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ իր նախագահական ուղերձում նա առաջարկել է Կանանց իրավունքների խարտիան։ 1945-1960 թվականներին նա տարբեր պաշտոններ է ստանձնել Հնդկաստանում` լինելով SNDT կանանց համալսարանի պրոռեկտոր, Հնդկաստանի միջնակարգ կրթության խորհրդի անդամ, Հնդկաստանի միջհամալսարանական խորհդրի նախագահ և այլն[6]։
Որպես 1947-48 թվականներին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեում Հնդկաստանի ներկայացուցիչ նա պատասխանատու է եղել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում «բոլոր տղամարդիկ հավասար են ստեղծված» (անգլ.՝ all men are created equal) արտահայտությունը «բոլոր մարդիկ հավասար են ստեղծված» (անգլ.՝ all human beings) արտահայտությամբ փոխարինելու համար[10]` ընդգծելով սեռական հավասարությունը[11]։ Հանսան 1950 թվականին դարձել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի փոխնախագահ։ Նա նաև եղել է UNESCO-յի գործադիր խորհրդի անդամ[4][12]։
Գուջարաթի լեզվով հեղինակել է մի քանի մանկական գրքեր։ Թարգմանել է շատ անգլերեն գրքեր, ինչպես, օրինակ, Գուլիվերի ճանապարհորդությունները։ Նաև վերամշակել է Ուիլյամ Շեքսպիրի որոշ պիեսներ։ Նրա էսսեները հավաքվել և մեկ ամբողջական գրքով տպագրվել են 1978 թվականին[3][6]։
Հանսա Մեհթան պարգևատրվել է Պադմա Բհուշան մրցանակով 1959 թվականին[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.