Հանս Վանգենհայմ
From Wikipedia, the free encyclopedia
Հանս Ֆրայհեր ֆոն Վանգենհայմ (գերմ.` Hans Freiherr von Wangenheim, հուլիսի 4, 1859(1859-07-04)[1], Georgenthal, Gotha, Թուրինգիա, Գերմանիա[1] - հոկտեմբերի 25, 1915(1915-10-25)[1], Կոստանդնուպոլիս)[2], գերմանացի դիվանագետ։ 1912-1915 թվականներին եղել է Գերմանիայի դեսպանը Թուրքիայում։
Հանս Վանգենհայմ գերմ.՝ Hans von Wangenheim | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1859(1859-07-04)[1] |
Ծննդավայր | Georgenthal, Gotha, Թուրինգիա, Գերմանիա[1] |
Մահացել է | հոկտեմբերի 25, 1915(1915-10-25)[1] (56 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիություն | Duchy of Saxe-Coburg and Gotha |
Կրթություն | Ernestinum Gotha? |
Մասնագիտություն | դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան |
Hans von Wangenheim Վիքիպահեստում |
Վանգենհայմի` որպես Գերմանիայի դեսպանի գլխավոր խնդիրն էր՝ վերջնականապես գերմանական ազդեցությանը ենթարկել Թուրքիային և ներքաշել նրան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ Գերմանիայի կողմում։ Վանգենհայմի դիվանագիտական գործունեությունը բնութագրվել է որպես թուրքամետ և հակահայկական։ Վանգենհայմը դեմ էր Արևմտյան Հայաստանի բարենորոգումներին։ Թուրքիայի՝ առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո ամեն կերպ արդարացրել է արևմտյան Հայաստանի հայ բնակչության տեղահանության, այսպես կոչված, կազմակերպման միջոցառումները, դրանք ներկայացնելով իբրև թուրքական իշխանությունների ռազմական և ռազմավարական անհրաժեշտ նկատառումներ։ Սակայն իր մի քանի զեկույցներում նշել է, որ Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ գործադրվող միջոցները նպատակ ունեն բնաջնջելու հայ ազգը, բայց գերմանական ներկայացուցիչները չպետք է խոչընդոտեն հայերի տեղահանությանը։ Այս ոգով հրահանգները Վանգենհայմն ուղարկել է էրզրումի, Ադանայի, Մոսուլի, Բաղդադի, Հալեպի գերմանական հյուպատոսներին[3]։ Հայերի տեղահանությունը և ոչնչացումը, որոնք ահռելի չափերի են հասել, Վանգենհայմը ներկայացրել է որպես «նախազգուշական միջոցառումներ» ծավալվող հայկական շարժման նկատմամբ։
Վանգենհայմը եղել է նաև Գերմանիայի դեսպանը Մեքսիկայում։