From Wikipedia, the free encyclopedia
Հանս Ֆլորիան Ցիմեր (գերմ.՝ Hans Florian Zimmer, սեպտեմբերի 12, 1957[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի կոմպոզիտոր, որը գրել է բազմաթիվ երաժշտություններ ֆիլմերի և համակարգչային խաղերի համար։ «Օսկար» մրցանակի դափնեկիր է, «Ոսկե Գլոբուս» մրցանակի երկակի դափնեկիր և «Գրեմի» մրցանակի եռակի դափնեկիր։
Հանս Ցիմեր | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Hans Zimmer |
Ի ծնե անուն | գերմ.՝ Hans Florian Zimmer |
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1957[1][2][3][…] (67 տարեկան) Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Երկիր | Գերմանիա և ԱՄՆ |
Ժանրեր | Ֆիլմի երաժշտություն և video game music? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, կիթառահար, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր, Բանջո, ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր, կիթառ և բաս կիթառ |
Լեյբլ | Remote Control Productions? և Bleeding Fingers Music? |
Կրթություն | Հարթվուդ Հաուս |
Անդամակցություն | Helden? |
Ամուսին | Vicki Carolin?[5] և Suzanne Zimmer?[5] |
Պարգևներ | |
Կայք | hanszimmer.com |
Hans Zimmer Վիքիպահեստում |
Ցիմերը ծնվել է Ֆրանկֆուրտում, բայց պատանի հասակում տեղափոխվել է ապրելու Մեծ Բրիտանիա, որտեղ ավարտել է մասնավոր «Hurtwood House» դպրոցը։ Բացատրելով Բրիտանիա տեղափոխվելու պատճառները՝ Ցիմերը ասել է. «Իմ հայրը մահացել է, երբ ես շատ փոքր էի, և ես կամաց-կամաց գնում էի դեպի երաժշտությունը, որը ժամանակի ընթացքում դարձավ իմ լավագույն ընկերը»։ Երաժշտական կարիերան սկսել է «Ultravox» և «The Buggles» խմբերում, որտեղ նվագում էր ստեղնաշարային գործիքների վրա։ 1980-ականներին նա աշխատում էր կոմպոզիտոր Ստենլի Մայերսի հետ։ Ցիմերի առաջին խոշորագույն նվաճումը համարվում է «Անձրևի մարդը» ֆիլմի երաժշտական թեման, որի համար առաջադրվում է «Օսկար» մրցանակի՝ լավագույն երաժշտության համար։ Նման հաջողությունից հետո Ցիմերը սկսում է աշխատել մեծ բյուջե ունեցող ֆիլմերում, որոնցից են՝ «Գլադիատորը», «Եգիպտոսի արքայազնը», «Առյուծ արքան», որի համար արժանանում է «Օսկար» մրցանակի, «Բարակ կարմիր գիծը», «Սկիզբ»։ Իր ստուդիայում՝ «Remote Control Productions», (ավելի վաղ հայտնի «Media Ventures» անունով), աշխատում են Սթիվ Յաբլոնսկին, Ջեյմս Դուլին և Ջեֆ Զանելին։ Ստուդիայի առավել հայտնի կոմպոզիտորներից են Հարի Գրեգսոն-Ուիլյամսը, Մարք Մանչինին և Կլաուս Բադելթը։ 2010 թ. դեկտեմբերի 8-ին Հանս Ցիմերը արժանանում է աստղի՝ «Հոլիվուդյան փառքի ծառուղում»։ The Daily Telegraph թերթի կազմած «100 ժամանակակից տաղանդները» ցուցակում Ցիմերը զբաղեցնում է 72-րդ տեղը։ 2011 թ. Քյոլն քաղաքում Ցիմերը արժանանում է «Լավագույն սաունդթրեք» մրցանակի «Սկիզբ» ֆիլմի համար։ Ներկա պահին Ցիմերը ապրում է Լոս Անջելեսում իր կնոջ Սյուզանի և չորս երեխաների հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.