Հանրապետության հրապարակ (մետրոյի կայարան)
Երևանի մետրոպոլիտենի կայարան / From Wikipedia, the free encyclopedia
«Հանրապետության հրապարակ» (նախկին անվանումը՝ «Լենինի հրապարակ»), Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1981 թվականի դեկտեմբերի 26-ին։ Կայարանը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում և դուրս է գալիս Նալբանդյան փողոց, Գլխավոր պողոտա՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Հարևանությամբ գտնվում են Հանրապետության հրապարակը, ՀՀ կառավարության առաջին և երրորդ մասնաշենքերը, Վերնիսաժը, Պատմության թանգարանը։
Մանրամասն տեղեկատվություն «Հանրապետության հրապարակ» կայարան, Երևանի մետրոպոլիտեն ...
«Հանրապետության հրապարակ» կայարան | |
---|---|
Երևանի մետրոպոլիտեն | |
Բացման թվական | 1981 թ. դեկտեմբերի 26 |
Նախկին անվանումներ | Լենինի հրապարակ |
Շրջան | Կենտրոն |
Ճարտարապետներ | Ջ. Թորոսյան, Մ. Մինասյան[1] |
Ելք դեպի փողոցներ | Նալբանդյան, Գլխավոր պողոտա, Հանրապետության հրապարակ |
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Երևանի մետրոպոլիտեն ...
Երևանի մետրոպոլիտեն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Փակել
Անվանակոչվել է Երևանի գլխավոր հրապարակի անունով։ Մինչև 1992 թվականը կոչվում էր Վլադիմիր Լենինի անունով։
Ջիմ Թորոսյանի ու Մկրտիչ Մինասյանի այս համատեղ աշխատանքը 1983 թ. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։ Կայարանի գլխավոր կոնստրուկտորն է Հենզել Հակոբյանը[2]։