չին գրող, փիլիսոփա, պետական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Հան Յու ((Չինարեն), 768[1], Mengzhou, Տան հարստություն - դեկտեմբերի 25, 824[1], Չանյան), Տան արքայատոհմի օրոք գործած չին գրող, փիլիսոփա, պետական գործիչ, ով նշանակալի ազդեցություն է գործել նոր կոնֆուցիականության (նեոկոնֆուցիանիզմի) ուսմունքի ու չինական գրական ավանդույթների զարգացման վրա և բնորոշվում է որպես Դանթեի, Շեքսպիրի, Գյոթեի հետ համեմատելի հեղինակ[3]։ Քաղաքականության բնագավառում կանգնած է եղել կենտրոնացված հզոր իշխանության, մշակույթի ասպարեզում՝ ուղղափառ պահպանողականության դիրքերում։ Դասվում է Չինաստանի լավագույն արձակագիրների շարքին[4]։ Մին արքայատոհմի կառավարման ժամանակներում գործած գիտնական Մաո Կունը (茅坤) նրան առաջին տեղն է հատկացնում «Տան և Սուն արքայատոհմերի իշխանության ժամանակների արձակի ութ մեծ վարպետների շարքում»[5]։
Հան Յու | |
---|---|
Ծնվել է | 768[1] |
Ծննդավայր | Mengzhou, Տան հարստություն |
Մահացել է | դեկտեմբերի 25, 824[1] |
Մահվան վայր | Չանյան |
Գերեզման | Heyang[2] |
Քաղաքացիություն | Տան հարստություն |
Կրոն | Կոնֆուցիականություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա, գրող, գեղագիր, քաղաքական գործիչ և պատմաբան |
Ծնողներ | հայր՝ Han Zhongqing?[2] |
Երեխաներ | Հան Չանգ[2], Հան Ռու[2] և Han Zhouchou?[2] |
Han Yu Վիքիպահեստում |
Հան Յուն, որ ազնվականի զավակ էր, երկու տարեկան հասակում որբացել է և մեծացել, հասակ է առել ավագ եղբոր ընտանիքում։ Ավանդազրույցն ասում է, որ նա գրել-կարդալ սովորել է ինքնակրթությամբ[6]։
Հաղթահարելով նախկինում պարտադրված կանոնների կապանքները՝ Հան Յուն սկզբնավորել է արձակագրության նոր ոճ ու եղանակ, այսպես կոչված՝ կու-վենը, որն ավելի ազատ էր։ Պոեզիայի բնագավառում ևս փորձել է ջախջախել ավանդական ձևերը (հեղինակել է շուրջ երեք հարյուր բանաստեղծություն)[7]։
Փիլիսոփայության ասպարեզում լինելով նոր կոնֆուցիականության հիմնադիրներից մեկը, անզիջում պայքար է մղել դաոսականության և բուդդայականության աճող ազդեցության դեմ, որի պատճառով ենթարկվել է մեկամյա աքսորի[8]։ Նրա փիլիսոփայական աշխատությունները պատշաճ կերպով չեն արժևորվել մինչև 11-րդ դարը։
Հան Յուի պատվին է անվանակոչվել Չինաստանի Հանցզյան գետը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.