Հովհաննես Թումանյանի պոեմ From Wikipedia, the free encyclopedia
«Հառաչանք», Հովհաննես Թումանյանի պոեմը՝ գրված 1890-ական թվականին։
Հառաչանք | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քնարապատմողական |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890-ական թվականներ |
Վիքիդարան | Հառաչանք |
Պոեմը պատմում է Չոբան Չատիի մասին, որն ընդհարվում է գյուղի թավադի հետ։
Հովհաննես Թումանյանը «Հառաչանք» պոեմի վրա սկսել է աշխատել 1890 թվականի վերջից։ Այդ ժամանակ Մոսկվայում տպագրվել էր «Բանաստեղծություններ» ժողովածուի առաջին հատորը և բանաստեղծը գտնվում էր ստեղծագործական վերելքի հոգեվիճակում[1]։
1890 թվականին պոեմի առաջին տարբերակը գրելուց հետո հեղինակը մի քանի տարի շարունակել է աշխատել պոեմի վրա, ձգտել կատարելագործել այն։
Պոեմի ստեղծման շառժառիթ է հանդիսացել հայրենի լեռնաշխարհում անարդարության դեմ ծավալված գյուղացիական ըմբոստացումները։ Ինչպես մի քանի անգամ նշել է Թումանյանը՝ «Հառաչանք» պոեմը կապված է 1880-ական թվականներին Լոռիում մեծ աղմուկ առաջացրած դսեղցի «Չոփուռի տղաների» զինված պայքարն ընդդեմ ցարական իշխանության և հարստահարիչների[2]։
Չատիի ոչխարները մտել էին թավադի հանդը, բայց նա չի ցանկանում հեռացնել ոչխարներին այնտեղից։ Այդ պատմությունը այնքան է երկարում, որ Չատիին աքսորում են Սիբիր։ Գյուղացիներն տեսնելով աշխարհի անիրավ կարգը դիմում են հրացանին, զենք են վերցնում և լեռները քաշվում։ Հենց նրանք էլ կոչվում են «ղաչաղներ»[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.