Հավանականության բաշխում
From Wikipedia, the free encyclopedia
Հավանականության բաշխում կամ պարզապես բաշխում, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության հիմնական գաղափարներից։ Պատահական մեծության հավանականությունների բաշխումը (կամ հավանականությունների բաշխման օրենքը) տրվում է նրա բաշխման ֆունկցիայով կամ այնպիսի բնութագրով, որի օգնությամբ որոշակի կանոններով կարող է ստացվել նշված բաշխման ֆունկցիան։ Այսպես, հավանականությունների բաշխում․ կարող է տրվել անհավասարության հավանականությունը ներկայացնող միջակայքի ֆունկցիայով։ Այդ դեպքում նրա բաշխման ֆունկցիան որոշվում է բանաձևով։ Ընդհատ պատահական մեծության հավանականությունների բաշխումը տրվում է այդ մեծության հնարավոր արժեքների և նրանց համապատասխան հավանականությունների նշմամբ, որտեղ և ։ Այդ դեպքում , որտեղ գումարը տարածվում է այն –երի վրա, որոնց համար ։ Անընդհատ պատահական մեծության հավանականությունների բաշխումը տրվում է նրա բաշխման խտությամբ, որտեղ ; ։ Այդ դեպքում ։ Կամայական պատահական մեծության հավանականությունների բաշխումը կարող է տրվել ուղղի ցանկացած բորելյան բազմության համար որոշված և -ն -ին պատկանելու հավանականությունը ներկայացնող ֆունկցիայով։ Եթե -ն միջակայքն է, ապա ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաշխում (այլ կիրառումներ)
Հավանականությունների ընտրովի բաշխումը որոշվում է պատահական մեծության հետ արված թվով անկախ փորձերի արդյունքում ստացված -երի ընտրությամբ։ Այն տրվում է բաշխման ընտրովի ֆունկցիայով, որպես ընտրության մեջ -ից փոքր արժեքների հաճախականություն, այսինքն՝ ․ Երկչափ պատահական մեծության հավանականությունների բաշխումը տրվում է նրա բաշխման ֆունկցիայով։ Մասնավորաբար, երկչափ ընդհատ պատահական մեծության հավանականությունների բաշխումը տրվում է հնարավոր զույգերի բազմության և համապատասխան հավանականությունների նշմամբ, ընդ որում , որտեղ գումարները տարածվում են այն -երի և -երի վրա, որոնց համար ։ Երկչափ անընդհատ պատահական մեծության հավանականությունների բաշխումը տրվում է նրա խտության բաշխմամբ, այնպես որ ։ Կամայական երկչափ պատահական մեծության հավանականությունների բաշխումը կարող է տրվել հարթության բոլոր բորելյան բազմությունների համար որոշված և կետը -ին պատկանելու հավանականությունը ներկայացնող ֆունկցիայով։ Եթե -ն համընկնում է երկչափ միջակայքի հետ, ապա ։