Հավասարաչափ տեմպերացված լարվածք (գերմ.՝ gleichschwebende Temperatur, gleichschwebende Stimmung), լարվածք, որում օկտավան բաժանվում է 12 հավասար կիսատոների, տվյալ լարվածքում պյութագորասյան կոմման հավասարապես բաժանված օկտավայի մեջ մտնող 12 հնչյունների միջև, որի հետևանքով 12-րդ կվինտան դեպի վեր՝ սի դիեզը, իսկ դեպի վար՝ ռե դուբլ-բեմոլը համընկնում են դո-ի հետ, համընկնում են նաև բոլոր դիատոնիկ և խրոմատիկ կիսատոներն, այսինքն՝ բոլոր էնհարմոնիկ հնչյունները (ֆա-ֆա դիեզը և ֆա-սոլ բեմոլը հավասար կիսատոներ են, որովհետև այդ լարվածքում ֆա դիեզը էնհարմոնիկորեն հավասար է սոլ բեմոլին)[1][2]։
Հավասարաչափ տեմպերացված լարվածքում բոլոր նույնանուն ինտերվալները (բոլոր մեծ տերցիաները կամ բոլոր փոքր սեքստաները) հավասար են։ Հավասարաչափ տեմպերացված լարվածքում միայն օկտավան է լարված մաքուր, այսինքն այնպես, ինչպես բնական ձայնաշարում, իսկ մնացած բոլոր ինտերվալները «տեմպերացված» են, այսինքն՝ աննշան փոքրացված կամ մեծացված են (օրինակ բոլոր կվինտաները փոքրացված են ամբողջ տոնի 1/108 մասով, իսկ կվարտաները նույնքան մեծացված են), բոլոր տեմպեացված հնչյուններն այնքան քիչ են տարբերվում բնականներից, որ նույնիսկ լավ լսողություն ունեցողների համար աննկատելի են և երաժշտական տեսակետից՝ միանգամայն ընդունելի[3][4]։
Հնչյունների այդ աննշան անճշտությունների փոխարեն Հավասարաչափ տեմպերացված լարվածն անսպառ հնարավորությւոններ է բացել երաժշտական արվեստի զարգացման ու ծաղկման համար, որի հետևանքով լայն տարածում է գտել և հաստատվել որպես ժամանակակից մասնագիտական երաժշտության առավել կատարյալ ու միակ լարվածքը[5]։
Երաժշտական ձայնի հաճախությունների հաշվարկ
Բանաձևից օգտվելով՝ կարելի է մաթեմատիկորեն հաշվարկել ամբողջ ձայնաշարի հաճախականությունը։
- ,
որտեղ f0 — Կամերտոնի հաճախությունն է (օրինակ լյա 440 Hz), а i — ինտերվալում կիսատոների քանակը, տարբերությունը ձայնային ստանդարտից f0.
Հաճախականությունների նման հաշվարկի հերթականությունը ձևավորում է երկրաչափական պրոգրեսիա։
- օրինակ, կարելի է հաշվարկել ամբողջ տոնի ձայնի հաճախությունը (2 կիսատոն) լյա-սոլ նոտայի կամերտոնից ցածր.
- եթե մենք պետք է հաշվարկենք սոլ նոտան, բայց մեկ օկտավա բարձր (12 կիսատոն).
Աղյուսակը ցույց է տալիս հավասարաչափ տեմպերացված լարվածքի ինտերվալների տարբերությունը բնականներից։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.