Հավերժական մոռացում
From Wikipedia, the free encyclopedia
Հավերժական մոռացում, փիլիսոփայական հայացք, ըստ որի օրգանիզմի մահից հետո նրա գիտակցությունը ընդմիշտ դադարում է գոյություն ունենալ, վրա է հասնում մշտական մոռացումը։ Այս հայացքը շատ հաճախ ասոցացվում է աթեիզմի հետ, ժխտում է մահից հետո հնարավոր կյանքի գոյությունը և գտնում, որ գիտակցությունը մահանում է մարմնի հետ։
Գիտակցության շնորհիվ է, որ օրգանիզմը կարող է ունենալ սուբյեկտիվ փորձ և իմացություն իր անձի և շրջակա աշխարհի գոյության մասին։ Ինչպես նյարդաբան և հոգեբույժ Ջիուլիո Տոնոնին է նշում. «Մենք միայն գիտակցություն ունենք և գիտակցությունն ենք. կորցրու գիտակցությունդ և ամբողջ աշխարհը կվերածվի ոչնչության»[1]։
Գլխուղեղի մահվան ընթացքում նրա բոլոր ֆունկցիաները կանգ են առնում։ Շատերը, ովքեր հավատում են, որ մահվան հետ դադարում է գոյություն ունենալ նաև գիտակցությունը, նաև գտնում են, որ գիտակցությունը գլխուղեղի գործառույթերից մեկն է։ Գիտական հետազոտությունները բացահայտել են, որ գլխուղեղի որոշ շրջաններ, ինչպես օրինակ ցանցաձև գոյացությունն է կամ տեսաթումբը, ապահովում գիտակցությունը, քանի որ այս շրջանների ցանկացած վնասում բերում է գիտակցության անհապաղ կորուստ։ Բացի այդ, միտքը նույնպես գլխուղեղից կախյալ է, ինչպես ցույց է տրվել գլխուղեղի վնասման տարբեր փորձերի ընթացքում[2]։