Հավսաթաղ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Հավսաթաղ | ||
ադրբ.՝ Almalıq | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահումյան | |
Մակերես | 3859,11 կմ² | |
ԲԾՄ | 1498 մետր | |
Բնակչություն | 111 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Հավսաթաղ, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 110 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, կա բուժաշխատող, գործում է հիմնական դպրոց, որտեղ սովորում են 17 աշակերտներ։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 3859,11 հա տարածք։ Հավսաթաղ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Բնակչություն
Հավսաթաղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 111 մարդ, կա 18 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Ծանոթագրություններ
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
Արտաքին հղումներ
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.