Հատուկ կազմակերպություն (Թուրքիա)
From Wikipedia, the free encyclopedia
Հատուկ կազմակերպություն (օսման.՝ تشکیلات مخصوصه, Թեշքիլաթ-ը մահսուսե), Օսմանյան կայսրության զինված ուժերի ստորաբաժանում, որը զբաղվել է հակահետախուզությամբ։ Ենթարկվում էր ռազմական նախարարին։ «Հատուկ կազմակերպությունը» Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության նախակարապետն էր (թուրքերեն՝ Milli Emniyet Hizmeti)։ Հատուկ կազմակերպության հիմնական նպատակներն էին Հայոց ցեղասպանության կազմակերպումը, արաբական ազգայնամոլության և անջատողականության ճնշումը, ինչպես նաև Օսմանյան կայսրության սահմաններում արևմտյան իմպերիալիզմի ազդեցության վերացումը[1]։ Հատուկ կազմակերպությունում հաշվվում էր մինչև 34 000 անդամ և զգալիորեն կազմված էր «չեթեսներից»՝ բանտերից ազատված հանցագործներից, որոնք անմիջականորեն ենթարկվում էին Թալեաթին[2]։