From Wikipedia, the free encyclopedia
Հատուկ օդային ծառայություն (անգլ.՝ Special Air Service, SAS), Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ստորաբաժանում, որը պաշտոնապես հիմնադրվել է 1950 թվականի մայիսի 31-ին[1]։ Համարվում է Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության զորքերի (UKSF) մասը և որպես մոդել է հանդիսացել հատուկ նշանակության ստորաբաժանումների համար ամբողջ աշխարհի տարբեր երկրներում[2][3]։ SAS-ը, Հատուկ նավակային ծառայության, Հատուկ հետախուզական գնդի, Հատուկ նշանակության ուժերի աջակցության խմբի և հատուկ նշանակության 18-րդ կապի գնդի հետ համատեղ ձևավորում են Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության զորքերը՝ հատուկ նշանակության զորքերի կառավարման պետի հրամանատարությամբ։
SAS-ի 22-րդ գունդը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գնդի ծառայող «Increment» համահավաք ջոկատը գործում է MI6 արտաքին հետախուզության շահերից ելնելով[4]։
SAS ստորաբաժանումը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լեյտենանտ Դևիդ Սթերլինգի կողմից, ստեղծման պաշտոնական ամսաթիվ է համարվում 1941 թվականի օգոստոսի 24-ը։
Ստորաբաժանումը համալրված էր օդադեսանտային զորքերի կամավորներից, որոնց հիմնական խնդիրն էր հանդիսանում ռեյդեր և դիվերսիոն ակցիաներ իրականացնել թշնամու թիկունքում Հյուսիսային Աֆրիկայում։
1946 թվականի նոյեմբերի 30-ին ստորաբաժանումը պաշտոնապես լուծարվել է, սակայն 1947 թվականին Artists Rifles (Բրիտական կամավորական գունդ) ստորաբաժանման հիման վրա ձևավորվել էր ժամանակակից SAS:
SAS-ի հիմնական խնդիրներն են հանդիսանում[5]՝
Հատուկ օդային ծառայությունը Մեծ Բրիտանիայի զինված ուժերի կորպուս է։ Ներկայացված է երեք գնդերի տեսքով՝ SAS-ի 21-րդ գունդ (Artists), SAS-ի 22-րդ գունդ, SAS-ի 23-րդ գունդ։
Դրանցից յուրաքանչյուրն ունի տարբերակիչ հատկանիշներ և նշանակություններ.
Անվանապես SAS-ի շտաբ-կայանը տեղակայված է Stirling Lines-ում (ստորաբաժանման հիմնադիր Դևիդ Ստերլինգի պատվին), Անգլիայի Հերեֆորդ քաղաքում[6]։ Շտաբը կրում է «Կրեմլ» անվանումը։ Ստորաբաժանումը տեղակայված է Հերեֆորդից հյուսիս-արևմուտք մոտ երեք մղոն հեռավորության վրա, Քրեդենհիլ կոչվող վայրում։
SAS-ը համատեղ գործողություններ է անցկացրել տարբեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.