Հարավային Ավստրալիայի պատկերասրահ
From Wikipedia, the free encyclopedia
Հարավային Ավստրալիայի պատկերասրահ (անգլ.՝ Art Gallery of South Australia, AGSA), Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի գեղարվեստի երեք կարևոր կենտրոններից մեկը։ Գտնվում է Ադելաիդա քաղաքի հյուսիսային տերասի մշակութային բուլվարում։ Հավաքածուն կազմում է 35000 նմուշ։ Վիկտորիայի ազգային պատկերասրահից հետո երկրորդ ամենամեծ պետական հավաքածուն ունեցող պատկերասրահն է[3]։ Մինչև 1967 թվականը կոչվել է Հարավային Ավստրալիայի ազգային պատկերասրահ։
Հարավային Ավստրալիայի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և պրոդյուսերական ընկերություն |
Երկիր | Ավստրալիա |
Տեղագրություն | Adelaide? |
Վայր | North Terrace? |
Պատկանում է | Arts SA? |
Ղեկավարության նստավայր | Ադելաիդա, Ավստրալիա |
Հիմնադրվել է | 1881 |
Հիմնադիր | Ալբերտ Վիկտոր Կլարենսի դուքս[1] և Գեորգ V[1] |
Այցելուներ | 444 577 մարդ (2021)[2] |
Կայք | agsa.sa.gov.au |
Պատկերասրահը գտնվում է Հարավային Ավստրալիայի պետական գրադարանին, Հարավային Ավստրալիայի թանգարանին և Ադելաիդայի համալսարանին կից, համարվում է Ադելաիդայի հյուսիսային տերասի մաս։ 2011 թվականին ունեցել է 712994[4] այցելու։ Պատկերասրահի հավաքածուն ամեն տարի ներկայացվում է նաև շրջիկ ցուցահանդեսների տեսքով[5]՝ նպաստելով տարածքային պատկերասրահների շրջիկ ցուցահանդեսներին[6]։