cover image

Հարավային Կորեա

երկիր Արևելյան Ասիայում / From Wikipedia, the free encyclopedia

Հարավային Կորեա, պաշտոնապես՝ Կորեայի Հանրապետություն[6][7] (կորեերեն՝ 한국 Տեհանմինգուկ, պաշտոնական անվանումը՝ Կորեայի Հանրապետություն[8]), հանրապետություն Արևելյան Ասիայում[9][10][11][12]։

Quick facts: Կորեայի Հանրապետություն대한민국 Daehan Minguk, Ամ...
Կորեայի Հանրապետություն
대한민국
Daehan Minguk
Հարավային Կորեա դրոշ
Դրոշ
Հարավային Կորեա Emblem
Զինանշան
Նշանաբան՝

"홍익인간" ("弘益人間")
"Հայրենասիրական երգ"[1]
Ազգային օրհներգ՝

"애국가" ("愛國歌")
"Էգուկա"
"Հայրենասիրական երգ"

Հարավային Կորեա դիրքը
Հարավային Կորեա դիրքը
ՄայրաքաղաքLogo_of_Seoul%2C_South_Korea.svg Սեուլ
Ամենամեծ քաղաք Սեուլ
Պաշտոնական լեզու Կորեերեն[2]
Էթնիկ խմբեր  Գերակշռող կորեացիներ։ Ոչ պաշտոնական տվյալներ[3]
Կառավարում Ունիտար նախագահական
սահմանադրական հանրապետություն
 -  Նախագահ Յուն Սոկ Յոլ
 -  Վարչապետ Հան Դեոկ սու
 -  Ազգային Ժողովի նախագահ Ջինպյո Քիմ
 -  Գերագույն դատարանի նախագահ Յո Նամ-սեոկ
Պատմություն
 -  Առաջին
Թագավորություն
Հոկտեմբերի 3, մ. թ. ա. 2333 
 -  Չոսոն
Վիմանա
մ. թ. ա. 194 
 -  Երեք
Թագավորություններ
մ. թ. ա. 18 
 -  Հյուսիս-սարավ թագավորություններ 698 
 -  Միավորում Գորյո դինաստիայի կողմից 936 
 -  Չոսոն Հուլիսի 17, 1392 
 -  Կորեական
կայսրություն
Հոկտեմբերի 12, 1897 
 -  Ճապոնա-Կորեական միավորում Օգոստոսի 29, 1910 
 -  Մարտի 1-ի շարժում Մարտի 1, 1919 
 -  Ջրային (%) 0.3 (301 km2 / 116 mi2)
Բնակչություն
 -  2017 նախահաշիվը Green_Arrow_Up_Darker.svg51,446,201[4]  (27-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $2.241 տրիլիոն[5] (14-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $43,212[5] (29-րդ)
ՀՆԱ (անվանական) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $1.699 տրիլիոն[5] (11th)
 -  Մեկ շնչի հաշվով $32,766[5] (28-րդ)
Ջինի (2016) 35.7 (93-րդ)
ՄԶՀ (2017) 0.903 (22th)
Արժույթ (₩) (KRW)
Ժամային գոտի (ՀԿԺ+9)
Ազգային դոմեն .kr
Հեռախոսային կոդ +82
Close

Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների՝ Հարավային Կորեայի բնակչությունը կազմում է 51 միլիոն մարդ[13]։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 97,230 հազար կմ²[14]։ Այս ցուցանիշով Հարավային Կորեան աշխարհում զբաղեցնում է 107-րդ հորիզոնականը։ Պետական լեզուն է կորեերենը, որով խոսում են ավելի քան 77 միլիոն մարդ[15]։ Մայրաքաղաքը Սեուլ քաղաքն է[16][17]։

Կրոնը հիմնականում Քրիստոնեությունն է։

Ունիտար պետություն, նախագահական հանրապետություն։ 2022 թվականի մայիսի 10-ից երկրի նախագահն է Յուն Սոկ Յոլը, որն ընտրվել է 2022 թվականի ընտրություններին։ Հարավային Կորեան վարչականորեն բաժանված է 16 վարչական միավորների, այդ թվում՝ 9 նահանգների և 7 քաղաքների[18]։

Տեղակայված է Կորեական թերակղզու հարավային հատվածում։ Ցամաքային սահման ունի Հյուսիսային Կորեայի հետ և ջրային սահման՝ Ճապոնիայի հետ։ Արևմուտքում երկիրը ողովում է Դեղին ծովով, արևելքից՝ Ճապոնական ծովով, իսկ հարավից՝ Կորեական նեղուցով և Արևելաչինական ծովով։

Կորեայի Հանրապետության բնակչության 96%-ը կազմում են կորեացիները։ Պետության բնակչության ավելի քան 65%-ը անկրոն են, հիմնական կրոններն են՝ բուդդայականությունը և քրիստոնեությունը։ Արդյունաբերական պետություն զարգացած տնտեսությամբ։ 2018 թվականի տվյալների համաձայն՝ Հարավային Կորեայի ՀԱՀ-ը կազմել է 2,137 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Ազգային արժույթը Հարավկորեական վոնն է[19][20][21][22]։

Կորեական պետականությունը իր պատմությունը սկսել է մ. թ. ա. IV-III դարերից։ Ըստ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների՝ Կորեան, որը առաջ գտնվում էր Ճապոնական կայսրության տիրապետության տակ, բաժանվել էր հյուսիսային մասի, որը անցել էր ԽՍՀՄ-ի տնօրինության տակ, և հարավային մասի, որը վերահսկվում էր ԱՄՆ-ի կողմից։ Կորեայի Հանրապետությունը հիմնադրվել է 1948 թվականի օգոստոսի 15-ին ամերիկյան գոտու սահմաններում, որից հետո սեպտեմբերի 9-ին խորհրդային գոտում հռչակվել էր Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը։ Դրան հաջորդող Կորեական պատերազմը (1950-1953) ամրացրել է երկրի բաժանումը[23]։